Մարդու իրավունքների սահմանումը պետության հիմնասյուններից մեկն է: Այս մասին այսօր Հանուն Հայաստան պետության ճակատի հրավիրած քննարկմանը նշեց ակտիվիստ Շահեն Հարությունյանը:
«Պետությունը ստեղծվում է քաղաքացիների հիման վրա, իսկ քաղաքացիները ունեն իրավունքներ և այդ պետությունը պահպանվում է քաղաքացիների շնորհիվ: Մեր պետությունը կոպտորեն խախտում է մարդու իրավունքները: Այս իշխանությունները կոտրում են պետության հիմքերը՝ կոտրելով երիտասարդությանը»,-նկատեց Շահեն Հարությունյանը: