Հելեն անունով նկարչուհին հատակի փալասներից շան քանդակներ է պատրաստում՝ դրանց ստեղծման գործում կիրառելով նաև մետաղալարեր։ Փալասի չմշակված եզրերը քանդակին տալիս են բնական տեսք։
Նկարչուհին իր աշխատանքները վաճառքի է դնում Holy Smoke կայքում։ Նա քանդակները ստեղծում է տխուր կամ մտածոտ տեսքով։
Քանդակները տարբեր չափսերի են։ Նստած դիրքով դրանց բարձրությունը հասնում է 20 սմ-ի, կանգնած՝ 60 սմ-ի։
Աշխատանքների մատակարարումներն իրականացվում են ողջ աշխարհում։