Հայաստանն այսօր ավելի առաջ է, քան Հյուսիսային Կորեան: Հայաստանում մարդուն դատում են ոչ թե իրենց համոզմունքի համար, այլ գործի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:
«Հայաստանի քաղաքացին դուրս է գալիս հրապարակ կոնկրետ գործողության, եթե դա չի տեղավորվում իշխանական պատկերացումների շրջանակում, նրանք անում են ամեն ինչ, որ մարդիկ հայտնվեն կալանավայրում»,-նշեց իրավապաշտպանը: