Այսօր մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է, բայց քաղաքական ուժերը չարժեվորեցին մարդու իրավունքների պաշտպանության այնպիսի միջոցառմամբ, որի միջոցով իր վերաբերմունքը կհայտներ մարդու իրավունքների խախտման մասին:Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
«Միանշանակ է, որ համակարգը, որը կարող է մարդուն քրեօրեն հետապնդել իր կարծիքի համար նա չի կարող ընտրողաբար մոտենալ մարդկանց ըստ այդ կարծիքների: Եթե մարդու նկատմամբ կա քրեական հետապնդում, ապա երաշխիք չկա, որ ուրիշների նկատմամբ չի կարող լինել: Քաղբանտարկյալների առկայության թեման բարձրաձայնում ենք, բայց համախոհներ քիչ ունենք»,-նշեց իրավապաշտպանը: