Tuesday, 23 04 2024
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում

Սերժ Սարգսյանը Պուտինի որոշումից հետո

 

Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը օրերս հայտարարել է նախագահի 2018 թվականի ընտրությանը առաջադրվելու որոշման մասին: Պուտինն այդ մասին հայտարարել է ԳԱԶ ավտոգործարանի բանվորների հետ հանդիպմանը՝ ասելով, թե այդ մասին հայտարարելու ավելի լավ տեղ չկա: Պուտինը բավական երկար ժամանակ անորոշ էր պահում իր առաջադրման հեռանկարը, սակայն ժամանակը սպառվում էր, և նախագահական ընտրությունների ընթացակարգը պահանջում էր, որ Պուտինը մինչև տարեվերջ կողմնորոշվի: Եվ ահա, նա հայտարարում է առաջադրման մասին:

Դժվար է ասել, թե որքան էր նրա չառաջադրվելու հավանականությունը, այսինքն՝ որքանով էր նա իսկապես կամուկացի մեջ և որքանով էր կիրառվում ընդամենը հմուտ քաղաքական կամ քարոզչական տեխնոլոգիա՝ անորոշության կամ կառավարելի անորոշության միջոցով լուծելով տարբեր հարցեր: Սակայն Պուտինի հայտարարությունը հայաստանյան դիտանկյունից ուշագրավ է ներքին կյանքում տեղի ունեցող հետաքրքիր զարգացումների կամ այսպես ասած՝ ակտիվացման ալիքի հետ համեմատությամբ կամ զուգահեռով:

Հայաստանում հետաքրքիր իրադարձություններ սկսեցին ծավալվել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի շուրջ. ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, օդիզոզ ֆիգուր Հայկազ Բաղմանյանի հեռացումը Վիգեն Սարգսյանի պահանջով, որը թվում էր ուղղակի անձեռնմխելի ֆիգուր, և նախօրեին էլ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի Վիգեն Սարգսյանին հղած, այսպես ասած, հպատակային հարցազրույցը: Իսկ այս ամենն էլ հետաքրքիր է հաշվի առնելով մի կողմից այն, որ Վիգեն Սարգսյանը դիտվում է Սերժ Սարգսյանի նախագահությունից հետո վարչապետի նրա հավակնորդներից մեկը, և միևնույն ժամանակ էլ, անկախ վարչապետի պաշտոնից, ՊՆ-ն նոր Սահմանադրությամբ, փաստորեն, դառնում է քաղաքական լուրջ գործոն և իշխանական բևեռ:

Իհարկե, հեռու ենք Վիգեն Սարգսյանի շուրջ ծավալված իրողությունները կապել Պուտինի առաջադրման հետ, սակայն ժամանակային զուգադիպությունը իսկապես հետաքրքրական է՝ հաշվի առնելով ոչ միայն վերը բերված հանգամանքները՝ վարչապետի հավակնորդության և ՊՆ դերակատարության մասով, այլ նաև այն, որ այդ ամենն, ըստ էության, Սերժ Սարգսյանի քաղաքական պլանի մաս է: Իսկ Սերժ Սարգսյանի քաղաքական պլանները եթե ոչ անմիջական առնչություն, ապա զգալի պայմանավորվածություն կարող են ունենալ ՌԴ նախագահի պաշտոնում Պուտինի հերթական առաջադրման հետ՝ ուղղակի, թե անուղղակի, կամ՝ թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի:

Եվ այստեղ զուգահեռը հետաքրքրական է նրանով, որ, փաստորեն, Պուտինի որոշման ֆոնին Սերժ Սարգսյանը Հայաստանում է ակտիվացնում իր քաղաքական ծրագրերը: Եվ այս տեսանկյունից, իհարկե, Պուտինի հայտարարությունից հետո առաջանում է ուշագրավ հարց կամ սպասում, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանն էլ հաջորդիվ կհայտարարի իր պլանների որոշակիացման մասին կամ ինչպես ինքն էր ասում՝ պատկերացման մասին, թե ինչ տեղ և դեր է ունենալու 2018-ի ապրիլից հետո: Սերժ Սարգսյանը Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ստորագրելուց րոպեներ առաջ հայտարարել էր հարցազրույցում, որ ինքն էլ չի պատկերացնում իր հետնախագահական տեղն ու դերը, և եթե պատկերացներ, ապա կհայտարարեր այդ մասին վաղուց: Հետաքրքիր է՝ Պուտինի առաջադրման հանգամանքը, ուղղակի, թե անուղղակի, կօգնի՞ Սերժ Սարգսյանին պատկերացնել իր տեղն ու դերը նախագահի պաշտոնից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում