Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է, սակայն մեր երկրում մենք ունենք քաղբանտարկյալներ և մարդու իրավունքները պաշտպանված չեն:Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հանուն Հայաստան պետության ճակատի անդամ Արմեն Հովհաննիսյանը;
«Մենք ունենք Հայաստանի հանրապետություն, որը կոչում ենք Երրորրդ հանրապետություն, սակայն քսանհինգ տարվա ընթացքում չկարողացանք այնպես անել, որ մարդու իրավունքների պաշտպանությունը իրագործվր; Քաղբանտարկյալների առկայությունը ցույց է տալիս, թե մենք ինչ երկրում ենք ապրում:Հանուն Հայաստան պետության ճակատը մի լուծում է տեսնում»,-նշեց Հովհաննիսյանը: