Thursday, 25 04 2024
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

Քաղաքացիներ ջան, մենք էլի ձեր կողքին ենք, բայց երբ մեզ պետք էիք, նախընտրեցիք ծախվել. Գորգիսյան

ԱԺ-ում օրերս անդրադառնալով 2018 թ.-ի  բյուջեի նախագծին՝   ԱԺ  «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, դիմելով քաղաքացիներին, ասել էր.  «Դուք լավ չեք ապրելու, սա ձեր ընտրության արդյունքն է, վայելե՛ք»։ Նիկոլ Փաշինյանը ընդգծել էր՝ այս  իշխանությանը, այս կուսակցությանը հարկավոր է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին 10 հազար դրամին «կակա» ասի,  երկրում որևէ բան չի փոխվի, քանի դեռ քաղաքացիները 10 հազար դրամ ընտրակաշառք են վերցնում։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԱԺ  «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը ասաց, որ Նիկոլ Փաշինյանի տեսակետը կիսում է, իրավիճակի պատասխանատվությունը կրում են նաև  քաղաքացիները։  Ըստ նրա՝ չնայած նրան, որ  «Ելք»-ի ընտրողները ևս վատ են ապրելու, բայց իրավիճակի պատասխանատվություն չեն կրում։

«Նրանք, ովքեր ընտրակաշառքով ընտրել են ՀՀԿ-ին, մեզանից պահանջում են ինչ-որ անիրականանալի բաներ: Այստեղ նաև արդարության պահ կա. երբ որ դուք մեզ պետք էիք, հարգելի քաղաքացիներ, գերադասեցիք ծախվել, և հիմա մենք ձեզ պետք ենք, մենք էլի ձեր կողքին կանգնած ենք, բայց գոնե խիստ քննադատական տոնով մի խոսեք մեզ հետ: Մենք անում ենք այն աշխատանքը, ինչի համար մեզ  ձայն  են տվել մեր ընտրողները»,- շեշտեց նա։

Գևորգ Գորգիսյանը ընդգծեց, որ  իրենց բակի տղաների օգտին քվեարկելով՝ քվեարկել են  ՀՀԿ-ի օգտին, որը այսպիսի ծրագրեր է բերում։

«Մեզ մոտ տարիներ շարունակ այն պոպուլիստական մոտեցումն է եղել, որ իշխանությունը տականք է, ամեն ինչ իրենց ձեռքերում է, ոչինչ հնարավոր չէ անել դեմն առնելու համար, և ժողովուրդը՝ քաղաքացին, մի կողմ է դրել երկրի համար պատասխանատու լինելու բեռը, որովհետև դա իրոք բեռ է, և ամեն քաղաքացի է պատասխանատու։ Բոլոր երկրները, որոնք զարգացել են,  գնացել են երկու ճանապարհով՝ կա՛մ եղել է մի բռնապետ, որը որոշել է՝ այսուհետ պիտի զարգանանք, կա՛մ հասարակությունը էվոլյուցիոն ճանապարհով աճել  է, ձևավորվել է քաղաքացի երկրի համար, ով իրեն պատասխանատու է զգացել և ամեն ինչ արել է, որպեսզի երկիրը զարգանա։ Մենք կարծում ենք, որ քաղաքացին պիտի լինի պահանջատեր, մենք ամեն ինչ անում ենք, որ քաղաքացին գիտակցի՝ ինքն է երկրի տերը»,- ընդգծեց  նա։

 

Մանրամասները՝  տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում