Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Եթե դրսում լինենք՝ ռեֆորմներ չեն իրականացվի». ինչո՞ւ են ՀԿ-ները մասնակցում «կոռուպցիայի դեմ պայքարի» նիստերին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ դեկտեմբերի 4-ին կառավարությունում տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ներկայացրեց նիստի ընթացքում քննարկված հարցերը։
Մեր զրուցակիցը նշում է՝ հանրությունն ուզում է ռեալ փոփոխություններ զգալ հակակոռուպցիոն խորհրդի գործունեությունից և վարչապետի հանձնարարականներից։ Դիտարկմանը՝ արդյո՞ք կա վստահություն, որ համակարգը կարող է կոռուպցիայի դեմ պայքարել, Կարեն Զադոյանն արձագանքեց. «Կոնկրետ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը հարթակ է, որտեղ մտքեր, գաղափարներ, առաջարկություններ պետք է հնչեն, քննարկվեն։ Խորհուրդը որևէ լիազորություն չունի գործունեություն իրականացնել, և խորհրդի որոշումները չեն կարող պարտադիր լինել պետական մարմինների համար։ Խորհրդի որոշումները ի կատար են ածվում վարչապետի տված հանձնարարականների, վարչապետի որոշումների միջոցով։ Այս առումով՝ խորհրդից մեծ սպասելիքներ ունենալը ճիշտ չէ, հանրությանը պետք է ճիշտ բացատրել, թե այս խորհրդի դերը որն է»։

Հետաքրքրվեցինք նաև՝ արդյո՞ք խորհրդի նիստերին մասնակցությամբ կառավարության գործունեությունն այս հարթակում չի լեգիտիմացվի։ «Մենք արդեն շուրջ 1․5 տարի է՝ մասնակցում ենք և մեր մասնակցության արդյունքում քրեականացվել է ապօրինի հարստացումը Հայաստանում, ստեղծվել է հակակոռուպցիոն անկախ կանխարգելման մարմին, ընդունվել է ազդարարման համակարգի մասին օրենքը, շուտով կստեղծվի և կգործարկվի անանուն ազդարարման համակարգը, կատարվել են մի շարք ռեֆորմներ։ Եթե մենք դրսում լինեինք՝ այդ ռեֆորմները չէին կատարվի։ Մենք կարողացել ենք օրակարգ առաջարկել և դա ընդունվել է կառավարության կողմից։ Կարծում եմ՝ այս գործելաոճով կունենանք լուրջ արդյունքներ»,- եզրափակեց նա։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում