Tuesday, 23 04 2024
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան

Հայաստանի քաղաքացու (ան)պաշտպանության օրը

Դեկտեմբերի 10-ին ամբողջ աշխարհը նշում է Մարդու իրավունքների պաշտպանության օրը։ 1948 թվականի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ը ընդունել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։ Երբ խոսք է գնում մարդու իրավունքների մասին, Հայաստանի իշխանություններն անմիջապես մատնանշում են քաղաքական ազատությունները` պնդելով, թե Հայաստանում դրանք չեն ոտնահարվում:

Իհարկե, քաղաքական բաղադրիչը մարդու իրավունքների պաշտպանության համակարգում էական բաղադրիչ է, սակայն դրանք շատ ավելի տարողունակ հասկացություն են և ի վերջո հանգում են նրան, թե երկրում ինչ դեր ունեն մարդը, քաղաքացին, արդյո՞ք նրանք արժևորվում են:

Սակայն եթե նույնիսկ դիտարկենք քաղաքական ազատությունները, Հայաստանն ամենևին էլ աչքի չի ընկնում մարդու իրավունքների պաշտպանությամբ, այն ավելի շուտ այն կրում է ֆասադային, ձևական բնույթ: Մեր երկրում անցկացվում են ընտրություններ, որոնք արտաքուստ նույնիսկ ժողովրդավարական, օրինակելի են, բայց դրանց բովանդակության խորքում քաղաքացու օտարումն է իշխանության ձևավորման գործընթացից, առհասարակ` քաղաքականությունից որովհետև զանգվածային ընտրակաշառքներն ու վարչական ռեսուրսի տոտալ չարաշահումն ավելի շատ իշխանության սանձարձակության հետևանք են, ինչն անհամատեղելի է մարդու իրավունքների պաշտպանության հետ:

Միայն դպրոցների տնօրենների հետ կապված խայտառակ պատմությունը և «ՍԱՍ»-ի սկանդալը ու դրանց հիմքով քրեական վարույթ, ըստ էության, չհարուցելը հուշում են, որ Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարումները, դիսկրիմինացիան խրախուսվում են ամենաբարձր մակարդակով: Հայաստանում դասական իմաստով քաղկալանավորներ գուցե չկան, սակայն բանտերը հեղեղված են մի քանի տասնյակ մարդկանցով, ովքեր ճաղերի հետևում են առնվազն քաղաքականության հետևանքով, խնդիրների պատճառով, որոնք ունեն քաղաքական հիմք, մոտիվացիա:

Եթե երկրում մի քանի տարվա ընթացքում երեք կամ չորս խումբ ցանկացել է հեղաշրջում, ապստամբություն իրականացնել, դա իշխանության ավտորիտարիզմի, անորակության դրսևորումն է, որովհետև Հայաստանի հասարակությունը բռնության «մշակույթի» կրող չէ: Որևէ պարագայում չենք արդարացնում բռնությունը, ահաբեկչությունը, բայց հաճախ դրանք առաջին հերթին Հայաստանի իշխանության հատկանիշներն են, իսկ հասարակության որոշ խմբեր վերջին մի քանի տարիներին իշխանությանը փորձել են հակազդել նույն մեթոդներով, զենքով:

Ի՞նչ մարդու իրավունքների մասին է խոսքը, երբ Հայաստանի բնակչության գրեթե կեսն աղքատ է, օրվա հացի կարոտ, իսկ իշխանությունները ոչ միայն չեն հաղթահարում համատարած թշվառությունն, այլ` իրենց օդիոզ ներկայացուցիչների շուրթերով, նույնիսկ ծաղրում, հեգնում են մարդկանց, հասարակությանը բաժանում են փոքրաթիվ «սպիտակների» ու ընչազուրկ «սևերի», որոնց համար մեծ շքեղություն են համարվում անգամ կարագն ու միսը: Եթե երկրում, կառավարության քաղաքականության մակարդակով, սահմանափակվում է մարդկանց կրթվելու և բուժվելու անքակտելի իրավունքներն, ապա առհասարակ անիմաստ է խոսել մարդու իրավունքների մասին: Աղքատ հասարակություններում մարդը պաշտպանված լինել չի կարող, որովհետև բարեկեցությունն ազատության կարևոր, անքակտելի բաղադրիչ է:

Մեր օլիգարխիան սիրում է ցոփ ու անզուսպ կենցաղը, այդ թվում` սեփական գազանանոցներ պահելը: Ակամայից հիշեցինք տարիներ առաջ օլիգարխներից մեկի ցինիկ խոստովանությունն այն մասին, որ իր առյուծն ավելի լավ է սնվում, քան` Հայաստանի քաղաքացին: Հայաստանը մի երկիր է, որտեղ պաշտոնյայի շունը կամ օլիգարխի առյուծն մարդուց արժեքավոր են, նրանից ավելի պաշտպանված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում