Tuesday, 23 04 2024
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Արաբնե՛ր, դուք այդպես էլ ոչինչ չհասկացա՞ք. Al-Watan Qatar, Կատար

Արաբ որոշ գործընկերներ, ովքեր 2016-ին հայտարարեցին պրն Թրամփին իրենց աջակցության մասին, զարմացնում են: Նրանք դրական ազդակ են տեսնում Մերձավոր Արևելքում ամերիկյան դիրքորոշումը փոխելու համար, հատկապես՝ ինչ վերաբերում է պաղեստինյան հարցին՝ պնդելով, որ պրն Թրամփը պարտադիր ավելի լավը կլինի, քան պրն Օբաման և տիկին Քլինթոնը: Հայտնի չէ՝ այդ մարդիկ որտեղից են հայտնվում: Թրամփը ոչ երկիմաստ կերպով ցույց էր տալիս իր մտերիմ հարաբերություններն Իսրայելի հետ: Իր նախընտրական արշավի ընթացքում նա հատարարել է, որ Աստծո պարգև է Իսրայելի համար և որ ինքը լավագույնն է, ինչ կարող են ամերիկյան ընտրությունները բերել Իսրայելին: Նա թշնամական զգացմունքներ է տածում մուսուլմանների, ներգաղթյալների և տարբեր փոքրամասնությունների հանդեպ, ինչը ցույց է տալիս նրա նախապաշարմունքները և ռասիզմը: Այս մասին գրում է կատարյան Al-Watan Qatar պարբերականը:

Հիմա մեկ տարի անց այն բանից, ինչ պրն Թրամփն իշխանության գլուխ է եկել, մենք կարող ենք հարցնել նրանց, ովքեր նախկինի պես շարունակում են աջակցել ԱՄՆ նախագահին և խնդրում են նրան հնարավորություն տալ՝ հիմա գործերն ինչպե՞ս են Մերձավոր Արևելքում, իրավիճակը փոխվե՞լ է:

Յուրաքանչյուրը կարող է տեսնել, որ իրավիճակը փոխվել է… բայց դեպի վատը: Եվ հիմա ամերիկյան վարչակազմն անամոթաբար հայտարարում է, որ Երուսաղեմը ճանաչում է Իսրայելի մայրաքաղաք: Այս մասին պարբերականն ավելի վաղ զգուշացրել էր, մասնավորապես, վկայակոչելով փաստաբան Դևիդ Ֆրիդմանի Իսրայելում ԱՄՆ նոր դեսպան նշանակումը, որի մասին պարբերականը գրել էր, որ նա «ավելի մեծ ռոյալիստ է, քան ինքը՝ արքան»: Պարբերականը հիշեցնում է, որ պրն Ֆրիդմանն ուզում է ԱՄՆ դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխել: Չնայած դեսպանատունը տեղափոխելու մասին բանաձևը Կոնգրեսն ընդունել է դեռևս 1995 թ.՝ ԱՄՆ ոչ մի նախագահ (Քլինթոնը, Ջորջ Բուշ-կրտսերը, Օբաման) չի իրականացրել այդ որոշումը՝ օգտվելով սողանցքից օրենքում, որը վերաբերում է դեսպանատունը տեղափոխելը հետաձգելուն, եթե կան մտավախություններ, որ այդ գործողությունը կհանգեցի ԱՄՆ ազգային անվտանգության համար սպառնալիքի առաջացման:

Բացի դրանից՝ պարբերականը հիշատակել է, որ ԱՄՆ նոր դեսպանը (Ֆրիդմանը) համաձայն է պաղեստինյան տարածքներում հրեական բնակավայրերի կառուցումը շարունակելուն և բոլորովին դեմ չէ Արևմտյան ափի բռնակցմանը և օկուպացիային, ասվում է հոդվածում:

Դա վտանգավոր փոփոխություն է, որը տեղի է ունենում ԱՄՆ քաղաքականության մեջ: Յուրաքանչյուր վարչակազմ 1967 թվականից անօրինական է համարել հրեական բնակավայրերն Արևմտյան ափին: Մի ուրախացեք, Թրամփի արաբ երկրպագուներ, տեսեք՝ ինչ է կատարվում: «Պրն Ֆրիդմանի արմատական դիրքորոշումն ի պաշտպանություն հրեական պետության հասարակ իսրայելցիների մեծ մասին, էլ չասած՝ հրեական ծագմամբ ամերիկացիների մասին, ստիպում է անհավատարիմ երևալ իրենց երկրին, իսկ նրանցից ոմանք կարող են դավաճան համարվել»,- մեկնաբանել է իսրայալեկան Haaretz թերթի վերլուծաբան Հեմի Շալևը:

Դրան կարելի է ավելացնել պրն Թրամփի դիրքորոշումը, ում չի մտահոգում և չի հետաքրքրում ողբերգական իրավիճակը Սիրիայում: Նա ռուսներին է փոխանցել սիրիական խնդիրը՝ նույնիսկ չփորձելով մասնակցել դրա լուծմանը: Սիրիայում նավթի հորեր չկան, և ԱՄՆ տնտեսական քաղաքականության նպատակների իրագործման հեռանկարներ չկան:

ԱՄՆ նախագահի առաջին հոգսը տարածաշրջան նրա այցի ժամանակ հարյուր միլիարդավոր դոլարները գերազանցող պայմանագրերի կնքումն էր: Եմենում սովի, եղբայրների միջև պատերազմների խնդիրների մասին, որոնք չեն վերջանում, Ամերիկան չի ուզում ո՛չ իմանալ, ո՛չ լսել: Բացի դրանից՝ պրն Թրամփը նորից իր թվիթերյան էջում հակաիսլամական և հակամուսուլմանական տեսանյութեր հրապարակեց, որոնք հրապարակել էին աջ ծայրահեղական կազմակերպություններ Մեծ Բրիտանիայում, ինչի շնորհիվ՝ խիստ քննադատության ենթարկվեց վարչապետ Թերեզա Մեյի կողմից:

Հրապարակումները Twitter-ում ցույց են տալիս, որ պրն Թրամփը նախկինի պես իր մեջ կրում է չարություն և ատելություն բոլոր մուսուլմանների և արաբների հանդեպ: Նա նրանցից ոչինչ չի ուզում՝ բացի փողից և հարստությունից: Եվ նորից հարց արաբ գործընկերների համար, ովքեր աջակցում են պրն Թրամփին՝ դուք դեռ բարի՞ք եք տեսնում այն մարդկանցից, ում ձեռքերում է իշխանությունը Սպիտակ տանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում