Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

88-ի շարժում-30. ինչո՞ւ էինք հավատում Գորբաչովին

Համազգային շարժումը սկսվեց «Միացում» և «Լենին, պարտիա, Գորբաչով» կարգախոսներով: Կարելի էր կարծել, որ մեր հասարակությունը հույսեր ուներ, թե պատմական արդարությունը հնարավոր է վերականգնել ԽՍՀՄ ղեկավարության, ավելի ստույգ` Միխայիլ Գորբաչովի միջոցով: Ասել, թե վերջինս երկրում ու մասնավորապես` Հայաստանում, մեծ հեղինակություն էր վայելում, ճիշտ չի լինի, մանավանդ, որ նրա իրականացրած բարեփոխումները միանշանակ ընկալում, նաև հետևանքներ չունեին և հասցրել էին տնտեսական որոշակի խնդիրներ հարուցել: Մյուս կողմից` Գորբաչովը ակնհայտորեն բացել էր համակարգը, սրբագրում էր կուսակցական մոտեցումները, դրական իմաստով նպաստում էր հասարակության ապագաղափարայնացմանը կամ ապաբոլշևիկացմանն ու մարդկանց մոտ հույսեր էին ծնվել, որ հնարավոր են արմատական փոփոխություններ:

Դրանք, իհարկե, չմոտիվացված հույսեր էին, որովհետև չկար որևէ նախանշան, որ Գորբաչովը վերանայելու է կոմկուսի կայսերական քաղաքականությունը, առանց որի` հնարավոր չէր լինելու ազգային արդարացի քաղաքականության իրականացումը: ԽՍՀՄ-ը կայացել էր սահմանների կամայական գծագրման սկզբունքով, ինչը կայսրության քաղաքականության կարևոր սկզբունք էր: Գորբաչովն` անկախ իր կոսմետիկ բարեփոխումներից, սկզբունքային որևէ հարցում չէր հակադրվում ԽՍՀՄ, կայսրության հիմքերին: Համազգային զարթոնքի առաջին ամիսներին մեր ժողովուրդը հազիվ թե նման խորքային անալիզի անհրաժեշտություն ունենար, մյուս կողմից` փետրվար-մարտ ամիսներին Ազատության հրապարակի հարթակում հիմնականում տոն էին տալիս մարդիկ, ովքեր հավատարիմ էին, այսպես կոչված, կուսակցական գծին:

Շարժման մեկնարկից արդեն մեկ շաբաթ հետո տեղի ունեցան Սումգայիթի ջարդերը և, անկախ այն հանգամանքից, որ խորհրդային պրոպագանդան տեղի ունեցածը մատուցում էր` որպես ադրբեջանական խուժանի վայրենության դրսևորում, մեր ժողովրդի համար ակնհայտ էր դառնում, որ Ադրբեջանում հայատացությունը խրախուսվում և ուղղորդվում է Մոսկվայի կողմից: Ազատության հրապարակում հաշված ամիսների ընթացքում տեղի էր ունենում հանրային կարծիքի բյուրեղացում, ինչը թույլ էր տալիս ձերբազատվել քաղաքական «ռոմանտիզմից» և իրականությանը նայել ավելի սթափ հայացքով: Արդեն մայիս ամսին շարժումն ամբողջովին դուրս էր եկել կուսակցական գաղափարական կարծրատիպերից ու պատահական չէ, որ հանրային տրամադրությունների էվոլյուցիան շարժման օրակարգի բերեց ինքնիշխանության պահանջը, իսկ հարթակ` նոր գործիչների, ովքեր 1988-ի մայիսից ձևավորեցին համազգային շարժման կորիզը:

1988-ի դեկտեմբերին` երկրաշարժից հետո, Գորբաչովն արդեն Հայաստան եկավ օկուպանտի կարգավիճակով ու թերևս օրինաչափ էր, որ նա Երևանում հրահանգեց համազգային շարժման լիդերների ձերբակալությունը:

1988-ի վերջից շարժումն ավելի շատ ուղղված էր Մոսկվայի կայսերական քաղաքականության դեմ` այն գիտակցումով, որ Արցախի հարցի լուծման բանալին կայսրության քայքայումն է, կոմունիստական իշխանության տապալումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում