Tuesday, 23 04 2024
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք

Եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, Կարեն Կարապետյանը խոչընդոտ է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Լևոն Մարգարյանը։

-Ընտրական ցիկլի ավարտից հետո ներքաղաքական դաշտում քննարկվող հիմնական հարցը 2018-ի հայտնի որոշումն է։ Բրյուսելում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ չի պատկերացնում՝ ինչ պաշտոն է զբաղեցնելու, եթե պատկերացներ՝ այդ մասին կհայտարարեր։ Ձեր կարծիքով, իսկապե՞ս չկա որոշում, և ի՞նչ գործոններից է կախված այդ որոշումը։

-Կարծում եմ՝ իսկապես որոշում չկա, այնպես չէ, որ որոշում կա ու դա թաքցվում է։ Բնականաբար կա ցանկություն, այսինքն՝ անձամբ Սերժ Սարգսյանը կցանկանար դառնալ վարչապետ, բայց հաշվի առնելով իր քաղաքական կարիերան, զբաղեցրած պաշտոնները՝ կարող ենք ասել, որ ինքն այն մարդկանցից չի, որ որոշումը հիմա հայտարարի՝ դեռ բավարար ժամանակ կա։ Հայաստանը չունի կայուն քաղաքական համակարգ, մի քանի ամսում շատ բան կարող է փոխվել և ինքը՝ Սերժ Սարգսյանը բնույթով իրավիճակային գործիչ է, շատ լավ կարողանում է խաղարկել կարճ «պարտյաները», բայց ոչ երկարները, և շատ դեպքերում իր հաշվարկները երկար խաղերի ժամանակ չեն իրականացվում։ Օրինակ՝ սահմանադրական փոփոխություններն արվեցին այն բանի համար, որ ինքն ավելի հեշտ գա իշխանության, բայց մենք ունեցանք Ապրիլյան պատերազմ, դրանից բխող վերնախավային պառակտումներ, Սամվել Բաբայանի գործ, հուլիսյան իրադարձություններ..․ կարծես թե Սերժ Սարգսյանն ամեն ինչ արել էր, որ հանգիստ գնա վարչապետության, բայց պլանները կտրուկ սկսեցին փոխվել։ Հիմա կա խոչընդոտ՝ Կարեն Կարապետյան, եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, իսկ Կարեն Կարապետյանը ինչ-որ ձևով մնա իշխանության մեջ՝ ամեն դեպքում Սերժ Սարգսյանը իշխանության ամբողջ փաթեթը չի ունենա։ Այդ պատճառով Սերժ Սարգսյանը հենց հիմա չի հայտարարի այդ մասին՝ ըստ իրավիճակի, ապրիլին վերլուծելով կասի։ Ես վստահ եմ, որ կգնա այդ պաշտոնին՝ եթե ֆորս-մաժորներ չլինեն։

-Գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկությունը ի՞նչ ներքաղաքական խնդիրներ է լուծում Սերժ Սարգսյանի համար։ Ակնհայտ է, որ սա չէր կարող լինել միայն Վիգեն Սարգսյանի որոշումը։

-Իհարկե չէր կարող լինել Վիգեն Սարգսյանի որոշումը, թեպետ, նա բնականաբար պետք է ասեր, որ իր հորդորով է Բաղմանյանը հրաժարականի դիմում գրել։ Ընդհանրապես Վիգեն Սարգսյանի դիրքերը վերականգնելու խնդիր ուներ, նա երկար տարիներ կաբինետային գործիչ է եղել, հիմա լինելով նախարար՝ ունի որոշակի պատասխանատվություն նաև հրապարակային հանդես գալու։ Նա չկարողացավ իրեն լավ դրսևորել դասադուլների ընթացքում։ Նույն Էդուարդ Շարմազանովը, որն այդքան քաղաքական ամբիցիաներ չունի՝ ավելի ճկուն գտնվեց՝ բերեց բանակցության սեղան։ Սա Վիգեն Սարգսյանի առաջնային ճկուն քայլն էր ու նա ձախողվեց, հիմա, բնականաբար պետք է փորձ արվեր բարձրացնել նրա կերպարը։ Ակնհայտ է, որ նա հենց Սերժ Սարգսյանի հորդորն է փոխանցել Հայկազ Բաղմանյանին։ Ինչ վերաբերում է հրաժարականներին, ապա հին գեներալիտետի դուրս գալը ԶՈւ-ից նոր երևույթ չէ, դեռ Քոչարյանի ժամանակաշրջանից դաշտային գեներալներին կամ օդիոզ կերպար հանդիսացողներին փորձում էին դուրս հանել բանակից, ոչ թե որ բարեփոխումներ անեն, այլ պարզապես այդ մարդկանց կառավարելն է դժվար՝ նրանք շատ ինքնուրույն են, վաստակ ունեն և այդ վաստակը խաղաղ ժամանակաշրջանում խանգարում էր։ Այս ցուցակում էր նաև Հայկազ Բաղմանյանը։ Փորձ է արվում օդիոզ կերպարներին հեռացնելով, հասարակության տրամադրություններին զուգահեռ գնալ։

-Նորից դառնալով ապրիլյան հայտնի որոշմանը։ Վարչապետը ևս ցանկություն է հայտնել պաշտոնավարել 2018-ից հետո՝ ամեն դեպքում մի քանի անգամ այդ մասին հայտարարել է։ Արդյոք այդ ուղղությամբ քայլեր տարվում են՝ թիմ ձևավորելու անհրաժեշտություն չկա՞, կամ գոնե արտաքին քաղաքականության մեջ ներգրավվել որոշակիորեն։

-Կարեն Կարապետյանը շատ խոստումնալից մտավ Հայաստանի քաղաքական կյանք, բայց շատ հիմնական հարցերում չկարողացավ այնպիսի արդյունքներ գրանցել, որոնք իրեն թույլ կտային ռեալ պայքարել վարչապետի պաշտոնի համար։ Երբ ասում եմ«պայքարել»՝ դա դեռ չի նշանակում, որ ՀՀԿ-ականները Գործադիր մարմնի նիստում քվեարկելու էին, ու Կարեն Կարապետյանը ավելի շատ ձայն պետք է ստանար։ Պարզապես ով այդ պահին ավելի շատ ուժ ու իշխանություն ունենար՝ ինքը մյուս կողմին կարողանալու էր հեռացնել ու իշխանության մեծ փաթեթը վերցնել։ Հիմա Կարեն Կարապետյանի հիմնական հաղթաթուղթը պետք է լիներ այն, որ նա կարողանար ավելի շատ ներդրում բերել։ Այսինքն՝ աներ մի բան, որ Սերժ Սարգսյանը չէր կարող անել՝ ուժային կառույցները Սերժ Սարգսյանի ձեռքում են, ՀՀԿ-ն ամբողջովին Սերժ Սարգսյանն է ձևավորել։ Սերժ Սարգսյանը շատ լծակներ ունի, բայց չի կարող գլուխ գովալ, որ ներդրումներ է բերել, դա պետք է աներԿարեն Կարապետյանը և այդ ֆոնին նա իշխանություն կհավաքեր, բայց չկարողացավ։ Միայն իր մեղքը չէր, սա ռուսական քաղաքականությանը բնորոշ անհեռատեսությունն է, որովհետև ռուսական քաղաքականությանը եթե նայենք՝ Ուկրաինայի ու Սիրիայի օրինակով, իրենց առաջին արձագանքը շատ լավն է, բայց ստրատեգիա չունեն։ Օրինակ, Կարեն Կարապետյանին այստեղ կամ ուղարկեցին, կամ նշանակեցին, բայց հետագա պլանը չունեին։ Ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում՝ քաղաքական վերնախավը միատարր չէ։ Շատերին, այդ թվում՝ ընդդիմությանը, թվում է, թե մենք գործ ունենք միասնական կուռ իշխանության հետ։ Օրինակ, 2008-ին թվում էր, որ Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը անբաժան են, բայց հետագայում մենք տեսանք, որ այդպես չէ, նույնիսկ հակադրություններ եղան։ Նույնը Ռուսաստանում է, ուղղակի Ռուսաստանի դեպքում այդ պառակտումն ավելի քիչ ենք զգում, որովհետև կա Պուտինի նման խարիզմատիկ կերպար, օրինակ, Կարեն Կարապետյանի շահերը ավելի շատ Գազպրոմ-Մեդվեդև շրջանակում էր, նա Պուտինի հետ ուղղակի կոնտակտ չունի։ Այս առումով չենք կարող ասել, որ Ռուսաստանն է նրան ուղարկել։ Նույն Մեդվեդևի դիրքերը Ռուսաստանում հիմա բավականին թույլ են։ Այսինքն՝ այո՛, իրավիճակային արագ որոշում են կայացրել Կարեն Կարապետյանի առումով, բայց հետո չեն կարողացել շարունակել, որովհետև իրենք էլ չունեն միասնական ստրատեգիա։

-Իսկ հայաստանյան ընդդիմության անելիքները մինչև 2018 թվականը այդ որոշման հետ կապված որո՞նք են լինելու։ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում, ըստ էության, մեղադրեց հասարակությանը՝ ասելով, որ սա է ձեր ընտրությունը, երկրում իրավիճակ չի փոխվելու՝ ձեր ընտրության արդյունքն է։

-Այս օրերին քննադատություններ կան Փաշինյանի հասցեին, ես ինքս նրա մեծ երկրպագուն չեմ։ Այդ քննադատությունների մեջ օբյեկտիվ տարրեր կան՝ ընդդիմությունն ինչ-որ բան պետք է անի, չի կարելի ժողովրդին մեղադրել։ Իհարկե չի կարելի մեղադրել, և այդ հայտարարությամբ Փաշինյանը ցույց է տալիս անզորություն, բայց եկեք նայենք՝ որոնք են դրա պատճառները։ Հայաստանյան ընդդիմությունը, եթե ուզենա, ուրիշ ոչինչ չի կարող անել։ Ամբողջ ռեսուսրները, համակարգը փակ է։ Այն, որ Նիկոլ Փաշինյանը անընդհատ Կարեն Կարապետյանին դրդրում է, որ ասի՝ արդյոք իր և Սերժ Սարգսյանի մեջ կա հակադրություն՝ փորձելով անընդհատ մտնել ներիշխանական ինտրիգների մեջ՝ դա լավ օրից չէ։ Ընդդիմությունը պետք է փորձի մտնել այդ ինտրիգների մեջ և եթե կարողա ինտրիգը եփել այն աստիճան, որ դա դառնա հրապարակային ու նոր ցույց տա իր ուժը։ Ուրիշ ռեսուրս չունեն, դա իհարկե չի նշանակում, որ իրենք լավ ընդդիմություն են, բազմաթիվ հարցերում թերանում են՝ իրենք նախընտրում են փողոցների անվանափոխությամբ զբաղվել, բայց խցանումների հարցերով չեն կարողանում զբաղվել, իրենց մարզային շտաբները շատ վատ են աշխատում, անում են սխալներ, որ անում էին նախորդ ընդդիմությունները ևս։ Միակ ճանապարհը ներիշխանական ինտրիգների մեջ մտնելն է, սա իհրակե շատ վատ է, ընդդիմությանը ընտրողի համար սա ցավալի է։ Այլ բան անելու Փաշինյանը ունակ չէ, մակերևույթի վրա մնալու միակ տարբերակը դա է։

-Բայց եթե հասարակությունը նախընտրել է 10.000 դրամով քվեարկել, արդյո՞ք սրա մեղավորը նաև ընդդիմությունը չէ, որ այդ 10.000-ին ռեալ այլընտրանք չի ստեղծել։

-Ընդհանրապես ընտրակաշառքի շուրջ այդ դիսկուրսին կողմ չեմ։ Կարծում եմ՝ հայաստանյան հասարակությունը նախընտրում է միշտ ընտրել ու գնալ ուժեղի կողմից, որտեղ ուժ տեսավ, այնտեղ էլ կգնա։ Խնդիրը ծրագիրը չէ, եթե ծրագրով լիներ, Հրանտ Բագրատյանը պետք է 90 տոկոս ստանար, ինչո՞ւ Հրանտ Բագրատյանը չստացավ, կամ իր ներկայացրած «Ազատ դեմոկրատներ»-ը բավարար ձայն չստացան, իսկ «Ելք»-ը ստացավ, որովհետև ինչ-որ փոքր մաս տանիքային քարոզչության մեջ ուժ տեսավ։ 2008-ին Տեր-Պետրոսյանն ուղիղ ասաց՝ ծրագիր չկա, գալու ենք, հետո փոխենք։ Տեր-Պետրոսյանը լավ հռետոր էր, ուներ թիմ, փորձառու գործիչ էր, գտնվեցին ֆինանսական ռեսուրսներ ու այդ ուժը ցույց տվեց հասարակությանը։ Արդյունքում՝ ինչ-որ հատված գնաց իր հետևից, ինչ-որ հատված վախեցավ, ինչ-որ հատված էլ՝ ընդդիմացավ։

Հիմա այն տեսակետը, որ ընդդիմությունը ծրագիր առաջ չի քաշում, ու 10.000 դրամով ընտրողը պետք է նստեր մտածեր՝ 10.000 դրամն ընտրեմ, թե այդ ծրագիրը՝ սխալ է։ Ընդդիմությունը պարզապես պետք է կարողանա ուժ ձևավորել։ Ու հասարակությունը ոչ թե մտածում է՝ 10.000 ավելի լավ է, այլ՝ ուժի մեկ այլ դրսևորում է ընտրում՝ ֆինանսականը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում