Saturday, 20 04 2024
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»

Երուսաղեմից Արցախ. Թրամփը «դե ֆակտո» ճանաչման նախադեպ է ստեղծել

Այս օրերին ընդհանուրի ուշադրության կենտրոնում Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին Դոնալդ Թրամփի հայտարարությունն է: Թրամփի հայտարարությունը քննադատում են ԱՄՆ-ի թե դաշնակիցները, թե հակառակորդները և նրանց դիրքորոշումները կարծես թե մոտիվացված են, որովհետև մահմեդական աշխարհն ալեկոծվել է, իսրայելա-պաղեստինյան առճակատումը սպառնում է վերաճել պատերազմական լուրջ գործողությունների:

Մյուս կողմից` Թրամփն առաջնորդվել է, ըստ էության, պրագմատիկ և ռացիոնալ քաղաքականությամբ և ճանաչել է այն, ինչ փաստացի գոյություն ունի արդեն հիսուն տարի. Երուսաղեմն Իսրայելի վերահսկողության տակ է անցել 1967թ-ից: Այսինքն` Թրամփը ճանաչել է փաստացի իրականությունը, հանգամանք, որ այսօր կարևոր, որոշիչ է դառնում հակամարտությունների կարգավորման հարցում: Հրեաներն ու արաբները տասնամյակներ շարունակ չեն կարողացել համաձայնության գալ Երուսաղեմի կարգավիճակի շուրջ ու հազիվ թե այդպիսի հեռանկարն իրական լինի մոտ ապագայում: Այս համատեքստում Թրամփի հայտարարությունն` սկզբնական շրջանի շոկից հետո, գուցե նոր` ավելի բարենպաստ համատեքստ ստեղծի իսրայելա-արաբական հակամարտության կարգավորման համար:

Ստատուս-քվոյի պահպանումը, երբ դրա հիմքում չկան միջազգայնորեն երաշխավորված երաշխիքներ, արհեստական է ու հղի պայթունավտանգ իրաավիճակների հարուցմամբ: Օրինակ` Ուկրաինայի շուրջ ստեղծված ստատուս-քվոն փխրուն է և կարող է վտանգվել ոչ էական թվացող բազմաթիվ գործոնների հետևանքով: Երբ Ուկրաինան և Ռուսաստանն ընդունեն փաստացի իրողությունները, հակամարտության կարգավորման հեռանկարը կդառնա իրական: Կիևում պետք է հաշտվեն այն փաստի հետ, որ Ղրիմը վերադարձնել չեն կարող` պատմականորեն ու ռեալ պոլիտիկի տեսանկյունից, իսկ Մոսկվայում թերևս գիտակցում են, որ որևէ պարագայում չեն «մարսելու» Դոնբասը: Եթե Կիևը և Մոսկվան որդեգրեն այս ռացիոնալ մոտեցումները, խաղաղության և անվտանգության միջազգային երաշխիքներ ստեղծելն անհամեմատ հեշտ կլինի: Նույնը վերաբերում է ԼՂ խնդրին: Հայաստանն ու Ադրբեջանը երբեք համաձայնության չեն գա, եթե չհրաժարվեն մաքսիմալիստական մոտեցումներից:

Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում և պարտադիր ցամաքային կապ պետք է ունենա Հայաստանի հետ, վերջինս ազատագրված տարածքները(բացի Լաչինից ու Քելբաջարից) պահելու ռեսուրս չունի, մանավանդ, որ դրանք զբաղեցրել է անվտանգության նկատառումներից ելնելով: Եթե Բաքվում հաշտվեն Արցախի ճանաչման, իսկ Հայաստանում` հինգ շրջանների վերադարձի հեռանկարի հետ, ապա կհաղթի ռացիոնալ մոտեցումն, ինչը թույլ կտա ձևավորել տարածաշրջանային անվտանգության միջազգային երաշխիքներ:

Ի վերջո, հակամարտությունների կարգավորում հնարավոր է, եթե դրանց հանրագումարում կողմերից մեկն ակնհայտորեն չի կապիտուլացվում, որովհետև ցանկացած նվաստացում ժամանակի ընթացքում լեգիտիմացնում է ռևանշիստական տրամադրությունները: Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին Թրամփի հայտարարությունը դրական նախադեպ կարող է ստեղծել Արցախի միջազգային ճանաչման համար, որովհետև փաստացի վիճակի ֆորմալացումը դառնում է առանցքային հակամարտությունների կարգավորման գործընթացում: Այս լույսի ներքո ավելի արդյունավետ կլինի, որ Հայաստանը հանդես գա ոչ թե ստատուս-քվոյի պահպանման դիրքերից, այլ, անկախ Ադրբեջանի դիրքորոշումից, հրապարակայնացնի ու միջազգային օրակարգի մաս դարձնի ղարաբաղյան կարգավորման իր ռացիոնալ տեսլականը` հիմնված փոխզիջումների ու տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտության վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում