Friday, 19 04 2024
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել

Քաղաքական պատվերով թվանկարչություն է արվում․ աղքատության մակարդակը 50 տոկոսից ավելի է

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում 2016 թվականին աղքատության մակարդակը կազմել է 29.4 %։ 2016 թ. աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է մոտ 880 հազար մարդ, նրանցից շատ աղքատների թվաքանակը (ներառյալ՝ ծայրահեղ աղքատները) մոտ 295 հազար է եղել, իսկ ծայրահեղ աղքատների թվաքանակը՝ մոտ 54 հազար:

«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը ԱՎԾ տվյալները համարում է քաղաքական պատվերով թվանկարչություն։ Նրա խոսքերով՝ իրենց հետազոտության համաձայն՝ Հայաստանում աղքատության մակարդակը 50 տոկոս է, եթե ոչ ավելին։

«Համահունչ է ԱՎԾ-ի կողմից հրապարակվող մյուս տնտեսական ցուցանիշների հետ, ես դա համեմատում եմ այսպիսի քաղաքականության հետ, եթե հիշենք՝ խորհրդային ժամանակահատվածում պոլիտբյուրոյի ներկայացուցիչները, որ խոսում էին ամեն բացասական բանի մասին, ասում էին, որ այդ բանը չկա Խորհրդային միությունում, օրինակ, Խորհրդային միությունում չկար սեքս, չկար մահացություն ու դա քաղաքական գաղափարախոսություն էր, և պետք է բացասական ոչինչ չլիներ։ ԱՎԾ-ն, ցավալիորեն վերածվել է այդպիսի մի քաղաքական գործիքի, որը պարտավորություն ունի ոչ թե հետևելու օրենքին՝ լինել անկախ, այլ մարմին, որն իշխանություններին հաճո նկարում է թվեր, այնպիսին, ինչպիսին պետք է։ Ասվածը բոլոր ցուցանիշներին է վերաբերում»։

Մովսես Արիստակեսյանի խոսքերով՝ աղքատության իրական մակարդակը այլ է, միայն մի քանի ցուցանիշները համադրելով կարելի ասել, որ նույնիսկ ԱՎԾ-ի տվյալներ հաշվողները նույնպես աղքատ են։

«Էս մեկ տարվա ընթացքում ԱՎԾ տվյալներով՝ ըստ սպառման տվյալների՝ նվազագույն պարենային զամբյուղը 50 հազարից բարձրացել է 60 հազարի, այսինքն՝ մարդուն պետք է 60 հազար, որպեսզի ինքը վերականգնի իր ֆիզիոլոգիական վիճակը, դե հիմա տեսնենք՝ ինչքան է նվազագույն աշխատավարձը՝ 55 հազար է, 3 տարի չի փոխվել, միջին աշխատավարձը 150 հազար է, իսկ արդյոք բավարար է, իսկ արդյոք բավարար է 60 հազարը, որպեսզի մարդը չլինի աղքատ՝ չհաշված ջրի, գազի, էլեկտրաէներգիայի ծախսերը»։

Ըստ նրա՝ բյուջեում սոցիալական ծախսերի կրճատումը նպաստում է աղքատության մակարդակի բարձրացմանը, փոխարենը ավելացնում են պետական ապարատի, նախագահի աշխատակազմի ծախսերը, բայց պետք է գոտիները ձգելու քաղաքականություն վարեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում