Տեղեկություն չունեմ, թե ինչ թերացումներ էր կատարել Հայկազ Բաղմանյանն իր աշխատանքում: Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ՝անդրադառնալով պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի այն հայտարարությանը, ըստ որի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը իր հորդորով զեկուցագիր է գրել և ազատվել պաշտոնից աշխատանքում ունեցած թերացումների պատճառով:
Հայաստանում ընտրություններն իդեալական չեն, սակայն յուրաքանչյուր ընտրություն նախորդից տարբերվում է իր որակով:Նշեց Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական եզրակացությանը Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների մասով:
«Եթե ուշադիր լինեք, յուրաքանչյուր ընտրություն նախորդից էապես տարբերվում է իր որակով: Դրանք իդեալական չեն: Ես չեմ կարող ասել մի երկիր, որտեղ ընտրություններն իդեալական լինեն»,- շեշտեց նախարարը:
Արդարադատության նախարարն ընդգծեց, որ իշխանությունները ջանքերը կենտրոնացնում են նշված թերությունները վերացնելու վրա: