Wednesday, 24 04 2024
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

ՄԱԿ-ի կենտրոնակայանում Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվան նվիրված միջոցառում է կայացել

ՄԱԿ-ի կենտրոնակայանում դեկտեմբերի 8-ին կայացավ Ցեղասպանության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան նվիրված երրորդ միջոցառումը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառումը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ` հարգանքի տուրք մատուցելով ցեղասպանության զոհերի հիշատակին: Բացման խոսքով հանդես եկավ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի իրավական հարցերով տեղակալ Միգել դե Սարպա Սոարեսը, ով ներկայացնում էր ՄԱԿ Գլխավոր քարտուղարին։ ՄԱԿ-ի՝ Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգը` որպես հիմնական բանախոս, Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու կոնվենցիայի ընդունման 70-ամյակին ընդառաջ հայտարարեց դրա համընդհանուր վավերացման նպատակով մեկամյա քարոզարշավի մեկնարկի մասին։

Ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը, ՄԱԿ-ում Բենինի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ժան-Կլոդ Ֆելիքս դո Ռեգոն և ՄԱԿ-ում Սենեգալի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ֆոդ Սեքը: Միջազգային քրեական դատարանի նախագահ Սիլվիա Ֆերնանդես դե Գուրմենդին անդրադարձավ Ցեղասպանության կոնվենցիայի շուրջ զարգացումներին և առկա մարտահրավերներին։

Իր խոսքում դեսպան Մնացականյանը նշեց, որ դեկտեմբերի 9-ը որպես միջազգային օր հռչակելն իր մեջ խորհուրդ է պարունակում: Վերահաստատելով Կոնվենցիայի կարևորությունը, որպես ցեղասպանության հանցագործության կանխարգելման արդյունավետ միջազգային գործիք՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 69/323 բանաձևը Ցեղասպանության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը փոխկապակցում է Կոնվենցիայի ընդունման օրվա հետ։

Զ. Մնացականյանը հավելեց, որ «անհանդուրժողականությունը, այլատյացությունը, ռասայական և էթնիկ խտրականությունը, ատելության հողի վրա իրականացված հանցագործություններն ու դրանց փառաբանումը, առավել ևս երբ դա խրախուսվում է քաղաքական առաջնորդների կողմից, պետք է մտահոգիչ լինի ողջ միջազգային հանրության համար և դիտարկվի, որպես վաղ ահազանգման միջոց»։
Դեսպան Մնացականյանը հիշատակեց Կոնվենցիայի 70-ամյակին ընդառաջ դրա իրազեկման բարձրացմանն ու համընդհանուր վավերացմանն ուղղված միջազգային քարոզարշավ իրականացնելու Հայաստանի նախաձեռնությունը: Նա հավելեց, որ Հայաստանը սատարում ու լիովին աջակցում է Ցեղասպանության կանխարգելման հատուկ խորհրդականի գրասենյակի մեկամյա քարոզարշավին՝ ուղղված Կոնվենցիայի համընդհանուր վավերացմանը:

Միջոցառմանը մասնակցեցին ՄԱԿ-ի անդամ-պետությունների, վերլուծական կենտրոնների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱՄՆ-ում հայկական համայնքի ներկայացուցիչներ և դպրոցականներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում