Friday, 29 03 2024
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին

Առաջիկա տարիներին նախատեսվում է խոշորացնել ևս 450 համայնք. Վաչե Տերտերյան

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի, ՀՀ մարզպետների, համայնքապետերի, շահագրգիռ կազմակերպությունների մասակցությամբ Դիլիջանում շարունակվում է ՀՀ համայնքների խորհրդաժողովը: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, աշխատանքային երկրորդ օրը ներկայացվել է վարչատարածքային բարեփոխումներին, համայնքների խոշորացման ծրագրի ընթացքին, համայնքների տնտեսական զարգացման մեխանիզմներին վերաբերող հարցեր։ Խորհրդաժողովին մասնակցում են նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, «Քաղաքապետերի Դաշնագիր-Արևելք» ծրագրի, համայնքներում էներգաարդյունավետության, «Քաղաքապետերը՝ հանուն տնտեսական զարգացման» և այլ ծրագրերի ներկայացուցիչներ։

ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրել է Հայաստանում ընթացող վարչատարածքային բարեփոխումների ընթացքը։ «Ներկայումս այդ բարեփոխումների արդյունքում ձևավորվել են 52 խոշորացված համայնք՝ 465 բնակավայրով։ Առաջիկա տարիներին նախատեսվում է խոշորացնել ևս 450 համայնք։ Խոշորացված համայնքներում ներդրվում են քաղաքացիների սպասարկման գրասենյակներ՝ Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգով, ինչն էականորեն բարձրացնում է համայնքային ծառայությունների մատուցման հասանելիությունն ու մատչելիությունը»,-նշել է Վ. Տերտերյանը: Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ ՀՀ ՏԿԶ նախարարի հանձնարականով նման գրասենյակներով կապահովվեն բոլոր խոշորացված համայնքները և արդեն իսկ երկուշաբթի օրը քաղաքացիների սպասարկման գրասենյակ կբացվի Նոյեմբերյան համայնքում։ Վ. Տերտերյանի խոսքով, այս բարեփոխումների արդյունքում դրական ազդեցությունը համայնքային կյանքի վրա ակնառու է, մասնավորապես, ընդլայնվել և բարելավվել են համայնքային ծառայությունները, բարձրացվել է կառավարման արդյունավետությունն ու հանրային մասնակցությունը, ապահովվել է կառավարման թափանցիկությունը, ավելացվել ֆինանսական ռեսուրսները։ «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի աջակցությամբ արդեն իսկ մի շարք խոշորացված համայնքներում ծրագրեր են իրականացվում ենթակառուցվածքների զարգացման, տեխնիկական վերազինման, էներգախնայողության ծրագրերի իրականացման ուղղությամբ»,-ամփոփել է փոխնախարար Տերտերյանը։

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի նախագահ Աշոտ Կիրակոսյանը խորհրդաժողովի մասնակիցներին ներկայացրել է հիմնադրամի միջոցով իրականացվող ծրագրերի ընթացքը։ Նրա խոսքով, դրանք իրականացվում են ըստ ժամանակացույցի, և որոշ համայնքների ծրագրեր արդեն մտել են իրականացման փուլ։ Խոսելով համայնքների տնտեսական զարգացման մեխանիզմների մասին` ՀՀ ՏԿԶ փոխնախարար Վարազդատ Կարապետյանը ներկայացրել է այս ոլորտում նախատեսվող բարեփոխումները, դրանց պոտենցիալ հնարավորությունները, անդրադարձել է հաջողված օրինակներին։ «Յուրաքանչյուր համայնք պետք է ունենա համայնքային տնտեսական զարգացման պատասխանատու, ով ծրագրեր պետք է ներկայացնի մարզի զարգացման հիմնադրամներ, որը նախատեսվում է ստեղծել 2018-ին»,-իր խոսքում նշել է փոխնախարար Կարապետյանը։

Նախարարը, նախարարության պատասխանատուները պատասխանել են համայնքների ղեկավարների հարցերին, քննարկել բարձրացված խնդիրները։ Խորհրդաժողովի ընթացքում ԿԲ ներկայացուցիչների կողմից ներկայացվել են համայնքների զարգացման ֆինանսավորման այլընտրանքային տարբերակներին վերաբերող հարցեր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում