Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մոուրինյոն շարունակում է դաժան վարվել. Մանչեսթերյան դերբին առանց Մխիթարյանի՞

Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում վաղը «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ: Մանչեսթերյան դերբիից առաջ «Սիթին» 43 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Յունայթեդը» 35 միավորով երկրորդն է:

Սկզբունքային հանդիպմանը նախորդած մամուլի ասուլիսում «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ իր թիմը չեմպիոնի կոչման գլխավոր հավակնորդներից է և պատրաստ է հաղթել դերբիում: «Մրցակցի հասցեին կարող եմ միայն գովեստի խոսքեր հնչեցնել: «Մանչեսթեր Սիթին» ունի հրաշալի ֆուտբոլիստներ և ֆանտաստիկ մարզիչ: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր թիմ ունի նաև թույլ կողմեր: Եթե հարցնեք, թե ինչը չեմ հավանում այս թիմում, ապա կասեմ, որ նրանք շատ հեշտ են կորցնում հավասարակշռությունը: Մի թեթև քամի է փչում, և նրանք ընկնում են: «Մանչեսթեր Սիթին» լավ դինամիկա ունի հարձակման ժամանակ»,- ասել է Մոուրինյոն:

Վերջինս խոսելով թիմի կազմի մասին՝ հերթական անգամ անտեսել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին: «Զլատան Իբրահիմովիչը, Նամանյա Մատիչն ու Ֆիլ Ջոնսը կարող են մասնակցել առաջիկա հանդիպմանը: Մարուան Ֆելաինիի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնենք վաղը: Ինչ վերաբերում է Էրիկ Բայիին, ապա նա առայժմ չի կարող օգնել մեզ»,- նշել է Մոուրինյոն:

Պորտուգալացի մասնագետի համար Մխիթարյանը կարծես այլևս գոյություն չունի: Հայ ֆուտբոլիստի երկրպագուները հույս ունեին, որ Մոուրինյոն Մխիթարյանին հնարավորություն կտա Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին տուրի Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ մրցավեճում: Այն մարզական առումով այնքան էլ կարևոր չէր, և տրամաբանական կլիներ, եթե Մխիթարյանը լիներ գոնե անգլիական թիմի հայտացուցակում:

Վերջին զարգացումները ստիպում են խոսել այն մասին, որ մեր ֆուտբոլիստը առաջիկա ամիսներին կլքի «Յունայթեդը»: Երեկ Հենրիխ Մխիթարյանի՝ Միլանի «Ինտեր» հնարավոր տեղափոխությանն էին անդրադարձել իտալական լրատվամիջոցները: Նշվում է, որ Մխիթարյանի իտալացի գործակալ Մինո Ռայոլայի աջակցությամբ հունվարին գործարքը հնարավոր է կայանա: «Իտալական թիմը, Մխիթարյանի տրանսֆերը ձեռք բերելով, ցանկանում է նաև վերականգնել հարաբերությունները Ռայոլայի հետ: Վերջին շրջանում Ռայոլայի և «Ինտերի» հարաբերություններն ուղղակի սառած էին»,- գրում են թերթերը:

Transfermarkt պարբերականի համաձայն էլ՝ «Ինտերը» Մխիթարյանի տրանսֆերի համար կվճարի մոտավորապես 31.5 միլիոն ֆունտ: Անգլիացի լեգենդար կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը նախօրեին զգուշացրել էր Հենրիխ Մխիթարյանին, որ Մոուրինյոն կարող է դաժան վարվել, երբ կենտրոնանում է ինչ-որ ֆուտբոլիստի վրա: «Հենրիխ Մխիթարյանը վերջին խաղերում Մոուրինյոյի որոշմամբ դուրս է մնում թիմի հայտացուցակից: Պորտուգալացի մասնագետը դժգոհ է Մխիթարյանի խաղից: Մամուլում տեղեկություններ են պտտվում, որ ձմռանը հայ ֆուտբոլիստը կարող է լքել «Մանչեսթերը»: Մենք չգիտենք, թե ինչ է տեղի ունեցել կուլիսների հետևում: Հնարավոր է, որ ինչ-որ միջադեպ է եղել: Բոլորս գիտենք, որ երբ Մոուրինյոն տրամադրվում է որևէ ֆուտբոլիստի դեմ, կարող է շատ դաժան վարվել: Այս ամենից օգտվեց Ջեսի Լինգարդը, ով շանս ստացավ և փայլեց»,- ասել էր Ջերարդը:

Բրիտանացի փորձագետների մեծ մասը կարծում է, որ Մխիթարյանը վաղը չի լինի թե՛ «Յունայթեդի» մեկնարկային կազմում և թե՛ հայտացուցակում:

Հիշեցնենք, որ վաղվա հանդիպումը որակազրկման պատճառով բաց է թողնելու «Յունայթեդի» կիսապաշտպանության առաջատարներից Պոլ Պոգբան: Ըստ Dailystar պարբերականի՝ վաղը Ժոզե Մոուրինյոն կպայքարի «Յունայթեդի» համար անսովոր 3-4-3 մարտավարությամբ: Մասնավորապես դարպասում կլինի Դե Խեան, իսկ պաշտպանության կենտրոնում՝ Ռոխոն Սմոլինգն ու Ջոնսը: Աջ եզրում կլինի Վալեսիան, իսկ ձախ եզրում կգործի Յանգը: Որպես հենակետային կիսապաշտպաններ հանդես կգան Էրերան և Մատիչը: Լինգարդը կխաղա հարձակման աջ եզրում, իսկ ձախից կգործի Մարսիալը: Կենտրոնական հարձակվողի դիրքում էլ կլինի Լուկակուն:

Բուքմեյքերական ընկերությունները մանչեսթերյան դերբիում ֆավորիտ են համարում «Սիթիին»: Վերջինի հաղթանակի համար սահմանված է 2.2 գործակից: Ոչ-ոքին գնահատված է 3.35, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը՝ 3.25 գործակցով:

Ու չնայած, որ Հենրիխ Մխիթարյանի՝ «Յունայթեդի» մեկնարկային կազմում լինելու հավանականությունը, մեղմ ասած, փոքր է, բուքմեյքերական ընկերությունները խաղադրույք են ընդունում հայ ֆուտբոլիստի գոլի հեղինակ դառնալու վրա: Հայաստանի հավաքականի ավագի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ հաջողության հասնելու գործակիցը 3.8 է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում