Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հասարակությունը մեղք է. ներկրված հավերի մեջ առկա հակաբիոտիկները թաքցնելը հանցագործություն է

«Հետք» կայքը իրացման ցանցից նմուշառել էր 9 նմուշ հավ, հանձնել էր դրանք լաբորատոր փորձաքննության և 9-ից 5-ում հայտնաբերվել էին խնդիրներ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փորձաքննություն իրականացրած լաբորատորիան հավատարմագրված լաբորատորիա էր, ինչպես նաև խախտումների բնույթն այնպիսին էր, որ այդ ապրանքները տեղափոխելուց կամ պահպանման պայմաններից չէին կարող այդպիսի վտանգներ ի հայտ գային, որովհետև հայտնաբերվել էին հակաբիոտիկների մնացորդներ և սալմոնելա, ապա մենք ուսումնասիրություններ արեցինք հենց մեկ օր անց՝ հասկանալու համար սխալ մակնշված և արդեն վտանգավոր ճանաչված մթերքները շարունակո՞ւմ են մնալ իրացման ցանցում, թե՞ ոչ։ Ցավալի է, բայց փաստ, որ այդ ապրանքները շարունակում էին մնալ շուկայում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։

Վերջինիս խոսքերով՝ այսօր ամբողջ աշխարհն է պայքարում հակաբիոտիկների դեմ․

«Եթե գյուղոլորտում չկան հասկացողներ, թե դա ինչ վտանգ է, ապա գոնե առողջապահության նախարարությունը պետք է գործադիր մարմնին բացատրեր, որ այսպես շարունակել չի կարելի, հասարակությունն ուղղակի մեղք է․ սալմոնելոզով հիվանդ մարդիկ, տեսեք, թե ինչ քանակություն են կազմում, իսկ մեծ մասն էլ արդեն չի դիմում բժիշկներին, որովհետև ինքնաբուժությամբ են զբաղվում, բայց լիազոր մարմնի անտարբերությունն այս պահին ուղղակի հանցագործություն է հիշեցնում»,- հավելեց նա։
Պիպոյանի տեղեկացմամբ՝ փորձաքննության ենթարկված ապրանքատեսակներից էին Հայաստան ներկրված ռուսական, ուկրաինական և բրազիլական ապրանքատեսակները, և խախտումներ էին հայտնաբերվել թե՛ ռուսականում, թե՛ բրազիլականում։

«Բրազիլական հավերի մեջ հակաբիոտիկների մնացորդներ տարբեր երկրների կողմից հայտնաբերվել են, բայց այդ ոնց է ստացվում, որ Հայաստանում դրանք չեն հայտնաբերվում, ես չգիտեմ․ որովհետև լիազոր մարմին չունենք, որովհետև կառավարությունը պետք է հասկանա, որ քաղաքական հովանավորությունը պետք է դադարեցնի, որովհետև յուրաքանչյուր նորմալ երկրում նման սկանդալներից հետո մի շարք անձինք ոչ միայն չէին շարունակի պաշտոնավարել, այլև չի բացառվում, որ քրեական գործեր հարուցված լինեին»,- ընդգծեց բանախոսը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում