«Ցուցակների մասին խոսելը ժամանակավրեպ է: Իմ կարծիքով, դեռ շատ բան կփոխվի մինչև հաջորդ ընտրություններ՝ լինեն դրանք հերթական, թե արտահերթ»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ի պատասխան հարցին, թե որն է լինելու «Ժառանգության» մարտավարությունը խորհրդարանական ընտրություններում:
«Ես կարծում եմ, որ եթե «Ժառանգությունն» ուզենա, կմասնակցի ցանկացած ձևաչափով և իր ներկայությունը կապահովի հաջորդ Աժ-ում, բայց խնդիրը միայն ներկայությունը չէ, ոչ էլ այդ ներկայությունը կրկնապատկելը, այլ՝ մաս դառնալ ժողովրդի առաջիկա քաղաքական հաղթանակի: Մենք ամեն ինչ անելու ենք, որ մասնակից լինենք այդ հաղթանակին»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը: