Apple-ը, ըստ ամենայնի, շուտով ձեռք կբերի Shazam հավելվածը, որի օգնությամբ հնարավոր է նույնականացնել հնչող երգը, հեռուստաշոուն, ֆիլմը կամ գովազդը: Այս մասին հայտնում է TechCrunch-ը:
Առայժմ կողմերը բանակցություններ են վարում: Նշվում է, որ դրանց հաջող ընթացքի դեպքում Apple-ը Shazam-ին կվճարի ավելի քան 400 մլն դոլար:
Shazam-ը այնքան էլ լավ դիրքերում չէ, սակայն փորձագետները կարծում են, որ այն ունի շուկայական դիրքերը բարելավելու ներուժ: