Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Անհանգիստ գիշեր Կիևում. Ում է ձեռնտու Սաակաշվիլիի ձերբակալվելը

Կիևի ոստիկանությունը գիշերը ձերբակալել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին: Ուկրաինայի գլխավոր դատախազը հաստատել է այդ տեղեկությունը: Այսօր արդեն որոշվելու է Սաակաշվիլիի խափանման միջոցի ընտրության հարցը. դատախազությունը պնդում է, որ նա ենթարկվի տնային կալանքի` էլեկտրոնային ձեռնաշղթայի կրումով:

Պաշտոնական Կիևը ընդդիմադիր Սաակաշվիլիին մեղադրում է արտաքին ուժերի աջակցությամբ Ուկրաինայում հակաիշխանական գործողություններ ծրագրելու մեջ: Վրաստանի նախկին նախագահը մեղադրանքը չի ընդունում և գիշերը ժամը չորսին` փաստաբանի միջոցով, տեղեկացրել է ժամանակավոր պահման մեկուսարանում անժամկետ հացադուլ սկսելու որոշման մասին:

Կիևյան անհանգիստ գիշերը վկայում է այն անորոշության, տագնապի մասին, որն առկա է հետխորհրդային երկրներում ժողովրդավարության հաստատման հեռանկարի շուրջ:

Հեղափոխությունների միջոցով իշխանության եկած ուժերը Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում չեն կարողանում արդարացնել հասարակության սպասելիքները` նույնանալով անարդյունավետ կառավարման, կոռուպցիայի հետ ու, որ ամենավատն է` վարկաբեկելով արևմտյան դեմոկրատիան, եվրաինտեգրումը:

Պորոշենկո-Սաակաշվիլի հակամարտությունն որևէ աղերս չունի քաղաքական բանավեճի, երկրի զարգացման շուրջ պոլեմիկայի հետ: Մեծ հաշվով` Սաակաշվիլիի և նրա թիմի հայտնվելն Ուկրաինայում` սկզբում հեղափոխականների, հետո` իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչների կարգավիճակով, անուղղակիորեն ձեռնտու էր միայն ռուսական քարոզչությանը, որն ակտիվորեն շրջանառեց Ուկրաինայի պետության չկայացածվածության, ուկրաինական հեղափոխության արտաքին հետքի մասին թեզերը:

Անհեթեթ էր հետևել իրավիճակի, երբ Ուկրաինայում պաշտոն զբաղեցնող Սաակաշվիլին Օդեսայից ակտիվորեն մասնակցում է Վրաստանի խորհրդարանական ընտրություններին, իշխանության ձևավորման գործընթացին: Միևնույն ժամանակ` Սաակաշվիլիի շուրջ վերջին աղմուկը դարձյալ ձեռնտու է Մոսկվային, որովհետև` եթե նա չի ձերբակալվում, ակտիվորեն շրջանառվում է Ուկրաինայի չկայացվածության թեզը` լեգիտիմացնելու համար Ղրիմի և Դոնբասի օկուպացիան: Հակառակ պարագայում` վարկաբեկվում են դեմոկրատական արժեքները, որովհետև արևմտամետ Ուկրաինայի կամ Վրաստանի իշխանությունները, ռուսական քարոզչության մակարդակում, նույնացվում են ավտորիտար Լուկաշենկոյի կամ Նազարբաևի ռեժիմների հետ, որոնք ամրապնդվում են ընդդիմախոսների հանդեպ հաշվեհարդարների միջոցով:

Դժվար է կանխատեսել, թե ինչ ավարտ կունենա Սաակաշվիլիի պատմությունը, սակայն ակնհայտ է, որ նրա քաղաքական ռեաբիլիտացիայի ճանապարհն անցնում է Վրաստանով, եթե նույնիսկ դա լինի բանտի ու զրկանքների անխուսափելիությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում