Tuesday, 16 04 2024
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

88-ի շարժում-30. թե ինչու Մոսկվան չներեց Կարեն Սերոբիչին

88-ի շարժման առաջին ամիսներին Մոսկվայի և Երևանի կոմունիստական իշխանությունները փորձում էին վերահսկել այն` հարթակ ուղարկելով նոմենկլատուրային մտավորականների: Ըստ ամենայնի` կոմկուսում չէին գիտակցում, որ աշխարհը թևակոխել է երկրորդ աշխարհամարտից հետո ամենագլոբալ փոփոխությունների պատմաշրջանը, ու ավանդական մեթոդներով հնարավոր չէ կառավարել հասարակությանը, օրակարգ թելադրել տասնյակ, հարյուր հազարավոր մարդկանց, ովքեր Ազատության հրապարակում ձևավորում էին քաղաքացիական կամք, այլընտրանքային իշխանություն, որն ամեն օր ավելի էր բացահայտում կոմունիստական իշխանության սնանկությունը:

Նույնիսկ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը, ով անտարակույս անցած հարյուրամյակում մեր իրականության ամենասիրված ղեկավարներից մեկն էր, ոչ ադեկվատ գնահատեց իրավիճակը: Նա թերևս հույս ուներ իր անձնական հեղինակության շնորհիվ կառավարելի պահել Ազատության հրապարակը, սակայն գերագնահատել էր իր ազդեցությունը կամ ավելի ստույգ` թերագնահատել էր հասարակության գործոնը: Կարեն Սերոբիչը նույնիսկ Ազատության հրապարակ եկավ, սակայն դա շրջադարձային եղավ այն իմաստով, որ Հայաստանի հասարակության վրա իր ազդեցությունը կորցրեց Հայաստանի կոմկուսի միակ հեղինակավոր գործիչը, որը մոսկովյան ու երևանյան կուսակցական էլիտայում թերևս միակն էր, որին ժողովուրդը պատրաստ էր լսել:

Կարեն Դեմիրճյանը սովետական ղեկավարի կերպարի մեջ գուցե նույնիսկ անկեղծ էր, երբ Ազատության հրապարակի հարթակից ասում էր, թե Ղարաբաղն իր գրպանում չէ` ակնարկելով, որ հարցի լուծման բանալին Մոսկվայում է: Սակայն Հայաստանի հասարակությունը, որ վերջապես հավատացել էր իր ուժին ու հավաքականությանը, Դեմիրճյանի խոսքերը դիմավորեց սուլոցներով: Ժողովրդի ու Կարեն Սերոբիչի միջև օտարման պատ էր գոյանում, մանավանդ՝ ազատությունն իր հետ բերում էր թափանցիկություն, և ջրի երես էին դուրս գալիս ՀԿԿ  ղեկավարների կոռուպցիոն գործունեության նորանոր դրվագներ:

Կարեն Դեմիրճյանն իրեն մեկուսացրեց Հայաստանի հասարակությունից, սակայն ավելի մեծ պրոբլեմներ ունեցավ Միխայիլ Գորբաչովի ու նրա շրջապատի հետ: Դեմիրճյանի պատվախնդրությունը թույլ չէր տալիս, որպեսզի նա գործիք դառնա Մոսկվայի ձեռքին` ռեպրեսիվ մեթոդներով զսպելով շարժման ծավալումը:

1988-ի մայիսին շարժման հարթակը վերջնականապես ազատվեց պալատական մտավորականներից, «Ղարաբաղ» կոմիտեի կոորդինացնումն իր ձեռքը վերցրեց 60-ականների ուսանողական հուզումների կազմակերպիչ Վազգեն Մանուկյանը, հարթակում հայտնվեցին Լևոն Տեր-Պետրոսյանը, Վանո Սիրադեղյանը: Մոսկվայում վերջնականապես կորցրեցին հույսերը, որ կարող են վերահսկել շարժումը: Այս ամենի պատասխանատու համարվեց Կարեն Դեմիրճյանը, որը մայիսին պաշտոնանկ արվեց Գորբաչովի ցուցումով:

Կարեն Սերոբիչի հեռացումով` Հայաստանի ժողովուրդը վերջնականապես կորցրեց հավատը Մոսկվայի, կոմկուսի հանդեպ: Հարթակից ավելի հաճախ էին հնչում հակախորհրդային, հակակոմունիստական ելույթներ: Անկախության պահանջն աստիճանաբար դառնում էր շարժման օրակարգի մաս, մանավանդ, որ 1988-ի մայիսի 28-ին երջանկահիշատակ Մովսես Գորգիսյանն Ազատության հրապարակում ծածանել էր նվիրական Եռագույնը…

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում