ՀՀԿ Գործադիր մարմնի այսօրվա նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանի և Խոսրով Հարությունյանի՝ աղքատության եւ թանկացումների վերաբերյալ արված հայտարարություններին: Նա նշել է, որ ՀՀ քաղաքացու հասցեին արված որևէ պատգամավոր, որևէ չինովնիկ իրավունք չունի ոչ գիտակցված, ոչ էլ չգիտակցված հայտարարություն անել:
«Այդ առումով, ափսոսանք եմ հայտնում, որ նման հայտարարություն է արվել կամ կոնտեքստից հանվել է հայտարարությունը: ՀՀ բոլոր քաղաքացիները մեր ամենամեծ հարստությունն են: Մեր իշխանության, մեր կառավարության քայլերը պետք է միտված լինեն, որպեսզի քայլ առ քայլ լուծենք այն խնդիրները, որոնք ծառացած են մեր հասարակության խոցելի խավի առջև»,-ասաց ՀՀԿ խոսնակը: