Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Թուրքիան միգուցե Լոզանը չեղարկելուց հետո առաջ բերի Սևրի՞ պայմանագիրը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

-Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 65 տարվա դադարից հետո այցելել է Հունաստան, որից առաջ հայտարարել է, որ Լոզանի պայմանագիրը վերանայելու անհրաժեշտություն կա, ինչը տարակուսանք է առաջացրել Հունաստանի իշխանությունների մոտ: Ինչպե՞ս եք գնահատում Էրդողանի այս հայտարարությունն ու Հունաստան այցը:

-Իսկապես, Թուրքիայից Հունաստան նման բարձրաստիճան պաշտոնյայի այցելությունը տեղի է ունեցել 1952 թվականին: Սա այն տարին էր, երբ Հունաստանն ու Թուրքիան միաժամանակ, փետրվարին մտան ՆԱՏՕ-ի կազմ: Հենց դրանով էր պայմանավորված այդ այցը: Հիմա, կարելի է ենթադրել, փոխվել է հենց Թուրքիայի կարգավիճակը ՆՏԱՕ-ում: Նա փորձում է առանձին խաղացող դառնալ, որովհետև ՆԱՏՕ-ի ներսում ուներ որոշակի զսպաշապիկ իր հագին: Կարծում եմ՝ սա պետք է պայմանավորել Թուրքիայի ավելի մեծ հավակնություններով: Խոսելով Լոզանի պայմանագրի վերանայման մասին, բացվում է անսպառ հնարավորությունների ու մարտահրավերների փուլ, որից Թուրքիան կարող է և՛ օգտվել, և՛ տուժել: Հիշենք, որ տասնամյակներ ի վեր տարածքային վեճ կար Էգեյան ծովի կղզիների վերաբերյալ, որոնք, ըստ էության, հենց Լոզանի պայմանագրով է կարգավորվել: Բայց հիշենք, որ Լոզանի պայմանագրով են կարգավորվել նաև թուրք-սիրիական և թուրք-իրանական սահմանները: Հետևաբար, ես կարծում եմ, որ թեև այդ հայտարարությունն արվել է Հունաստան այցի կապակցությամբ, բայց Թուրքիան նաև հավակնություններ ունի Իրաքի և Սիրիայի տարածքի նկատմամբ, որոնց վերաբերյալ հայտարարություններ, ըստ էության, արդեն արվել էին:

Այն սահմանները, որ այսօր կան Բուլղարիայի, Հունաստանի, Սիրիայի և Իրաքի հետ, հենց Լոզանի պայմանագրով է հաստատված կամ վերահաստատված: Օրինակ, Սիրիայի պարագայում, կար ֆրանս-թուրքական Անկարայի պայմանագիր, որը Լոզանի պայմանագրով հաստատվեց 1923 թվականի հուլիսի 24-ով: Եթե դու վիճարկում ես Լոզանի պայմանագիրը՝ հավակնություններ ունենալով ավելի շատի, էստեղ հաջորդ հարցն է գալիս, իսկ գուցե Լոզանը չեղարկելուց հետո առաջ է գալու Սևրի պայմանագիրը, որը Թուրքիայի համար շատ ավելի վատ սահմաններ է նախատեսում, մասնավորապես՝ Քրդստանի և Հայաստանի մասով: Հաշվի առնելով քրդական իրականությունը, հիշենք Իրաքում անկախության հանրաքվեն, հիշենք Սիրիայում քրդերի գոնե ինքնավարության ձգտումները, եթե չասեմ անկախության ձգտումները, PKK-ի պայքարը Թուրքիայի ներսում, Թուրքիան սրանով մտնում է շատ լուրջ և մեծ խաղի մեջ:

-Գուցե սա սոսկ հայտարարությո՞ւն է:

-Ոչ, եթե զուտ հայտարարություն լիներ, մեկուսի հայտարարություն կլիներ: Սիրիայի և Իրաքի վերաբերյալ եղել են նման հայտարարություններ: Բացի այդ, այդտեղ մեղադրանքներ կան ընդհանրապես Հունաստանի իշխանությունների հասցեին, որ Թրակիայի թուրքերը, օրինակ, տարեկան 2200 եկամուտ ունեն, իսկ Հունաստանում տարեկան միջին եկամուտը 15․5 հազար եվրո է: Կարծեք թե, խտրականության մեջ է մեղադրում, նաև օսմանյան ժառանգությունը վատ նայելը՝ նեոօսմանիզմի դրսևորևմներից մեկն է: Երբ ասում ենք նեոօսմանիզմ, պետք է հասկանանք առնվազն երկու բաղադրիչ. մեկը սահմանային առումով հարևան երկրների նկատմամբ հավակնություններն են, մյուսը՝ իսլամական աշխարհի, առնվազն սուննի աշխարհի առաջնորդող իր դերն է: Մի ժամանակ սուլթան խալիֆն էր, հիմա Էրդողանն ուզում է նախագահ-խալիֆ տարբերակով խաղալ: Եթե վերցնենք թեկուզ Էրդողանի վերջին սուր հայտարարությունն ամերիկացիների դեմ՝ Երուսաղեմի հարցով, դա հենց երկրորդ բաղադրիչի՝ խալիֆության դերակատարության ստանձնումն է: Այսինքն՝ Թուրքիան փորձում է հանդես գալ որպես սուննի իսլամական աշխարհի խնամակալ ու առաջնորդ:

-Ձեր կարծիքով, Թրամփի կողմից Երուսաղեմի՝ որպես Իսրայելի մայրաքաղաքի ճանաչումը որքանո՞վ է ապակայունացնելու տարածաշրջանը՝ հաշվի առնելով նաև Էրդողանի սպառնալիքը, թե դեսպանին հետ կկանչեն:

-Իհարկե, դեսպանին հետ չեն կանչի: Մենք վկա ենք եղել տարբեր դեպքերի, երբ թուրքերն իրենց դեսպանին իսկապես հետ են կանչել: Օրինակ, երբ Ֆրանսիան Ցեղասպանությունը ճանաչեց, դեսպանին հետ կանչեցին, հետո նորից ուղարկեցին: Բայց ԱՄՆ-ը Ֆրանսիա չէ, և հենց ԱՄՆ-ն է, որ ապահովել է Թուրքիայի և՛ հզորացումը, և՛ ռազմական անվտանգությունը: Նման հայտարարությունները, կարծում եմ, ավելի շատ ուղղված է իսլամական աշխարհին: Այսինքն՝ իսլամահաճո հայտարարություններ են, որտեղ Թուրքիան ուզում է հանդես գալ որպես իսլամի առաջնորդ: Եթե Թուրքիան իսկապես ուզում է ԱՄՆ-ի հետ գնալ առճակատման, տուժողը լինելու է Թուրքիան: Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես Միջին Արևելքում իրավիճակի ապակայունացմանը, ապա դա մի փոքր չափազանցված է: Որովհետև, այն, ինչ որ արաբները կարողանում էին անել Իսրայելի դեմ, առաջ էլ անում էին: Հիմա նկար ու դրոշ են կախում, մի քիչ գոռում են, ընդամենը 2 հրթիռ են արձակել Իսրայելի դեմ, որոնք ընկել են անապատում: Էդպիսի բաներ կանեն, բայց չկա այն ուժը, որը կարող է Իսրայելի դեմ պատերազմ սանձազերծել և հաղթել: Իսրայելի տնտեսական և ռազմական ուժն այնքան գերակա է իր հարևանների նկատմամբ, հատկապես օդուժը։ Իսրայելական օդուժը միանգամից կջախջախի նրանց մի քանի ժամվա մեջ: Բացի այդ, Իսրայելն ունի մի այնպիսի հավատարիմ դաշնակից, ի տարբերություն մեզ, քանի որ մեր դաշնակիցը հավատարիմ չէ, ինչպիսին Միացյալ Նահանգներն է, որն ամեն պահի կաջակցի Իսրայելին:

-Լոզանի պայմանագրի վերանայումից առաջ Թուրքիան կգնա՞ թուրք-իսրայելական հարաբերությունների սրման։

-Նախ, տեսականորեն և գործնականորեն Լոզանի պայմանագիրը չի կարող վերանայվել, կարող է նոր պայմանագիր ստորագրեն, որը նոր պայմաններ կթելադրի։ Սա երկկողմ պայմանգիր չէ, մի կողմից Թուրքիան է, մյուս կողմից՝ վեց երկրներ։ Նման բազմանդամ փաստաթղթերը կարող են վերանայվել միայն բոլոր անդամների համաձայնությամբ, ինչը տեղի չի ունենա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում