Thursday, 25 04 2024
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը

Սուտը մեռնի՞. ամոթ է, հերիք է, Հայաստանում որոշ մարդիկ պետք է կշտանան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱՄՆ-ում բնակվող դերասան Լևոն Շարաֆյանը

–Պարոն Շարաֆյան, Լոս Անջելեսում «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը նոյեմբերի 26-ին համահայկական ընդվզմանն ընդառաջ բողոքի ակցիա է իրականացրել: Արդյոք մասնակցե՞լ եք ակցիային: Առհասարակ Լոս Անջելեսի հայկական համայնքն ինչպե՞ս արձագանքեց:

-Չեմ հետևել ո՛չ այդ հավաքներին, ո՛չ Փոստանջյանի եկածին, ո՛չ էլ խոսացածին: Գոնե իմ ընկերների շրջապատում չենք խոսել այդ մասին, և ոչինչ ասել չեմ կարող: Մի բան, որ չգիտեմ, ի՞նչ ասեմ:

-Նրանք Հայաստանում իշխանափոխության համար են պայքարում:

-Ես իշխանափոխության հետ ոչ մի կապ չունեմ: Մենք Թրամփի ձեռքն ենք կրակն ընկել:

-Սխա՞լ եք համարում Սփյուռքի մասնակցությունը Հայաստանի ներքաղաքական զարգացումներին:

-Այստեղից միջամտելն իզուր բան է, ոչ մեկին դա պետք չէ, ոչ մեկը դրան բանի տեղ չի դնում: Դրանք իզուր խոսակցություններ են, իզուր կարծիք, իզուր մտքեր են, ոչ մեկն ուշադրություն չի դարձնում, ականջ չի դնում այդ մտքերին: Դրա համար դրա շուրջ ոչ մի կարծիք չեմ կարող հայտնել, որովհետև դրա մեջ չեմ, և առհասարակ, ես աշխատում եմ քաղաքականության մեջ չմտնեմ, որովհետև դա շատ կեղտոտ տեղ է: Ես շուտով 71 կդառնամ, ես մաքուր ապրել եմ, մաքուր էլ ուզում եմ գնալ այս երկրից, չեմ ուզում կեղտոտվել: Դա ոչ մի օգուտ չի տա: Ուզում է 60 հատ միտինգ անեն, 70 կոմիտեներ կազմեն, ով ուզում է գա, խոսի, ինչ կուզի, թող խոսի, ինչպես դրված է, այնպես էլ կգնա: Դժբախտաբար, այդպես է: Մարկ Տվենն է լավ ասել՝ եթե ժողովրդի կարծիքը հաշվի առնեին, նրան թույլ չէին տա, որ նա քվեարկեր: Այսինքն՝ քվեարկես-չքվեարկես, էական չէ: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, այս ոլորտն ինձ պարզապես չի հետաքրքրում:

-Համահայկական խորհուրդ ձևավորելու անհրաժեշտության մասին խոսում է իշխանությունը, Սփյուռքում շահագրգիռ կառույցների հետ քննարկումներ են ծավալվում: Այս գաղափա՞րն էլ Ձեզ չի ոգևորում:

-Մեզ թույլ չեն տալիս քվեարկենք, մենք չենք մասնակցում ընտրություններին, և սա լուրջ խնդիր է: Ես տվյալ նախագահին չեմ ընտրել, ես այդ քաղաքական հարցերի մեջ չեմ մտել, ոչ մի կարծիք չունեմ և պարզապես իմ կարծիքը ոչ մեկին չի հետաքրքրում: Ընտրե՞լ եք, վայելեք, ինձնից ի՞նչ եք ուզում:

Այստեղից իմ ասածը կլինի ատամները թափած շան հաչոց: Կոնկրետ ինձ համար ղեկավարությունը ոչ մի վատ կամ ոչ մի լավ բան չի արել: Ամենամեծ վատությունը, որ արենց հանրապետության համար, Լևոն Տեր-Պետրոսյանն էր, բայց այս մարդկանց հետ ես չեմ շփվել: Համացանցում կարդացի, որ Հայաստանում ամեն տասներորդ ընտանիք հացի կարոտ ունի: Սուտը մեռնի՞: Մեկ ամիս առաջ Հայաստանում էի, և ես այդպիսի բան չեմ տեսել, որ յուրաքանչյուր տասներորդ ընտանիք հացի կարոտ է, ո՞ւմ են խաբում, ինչեր են գրում: Էլի սրտաճմլիկ հեռուստամարաթոնի նյութ են ուզում բացե՞լ:

Ասում են՝ Սփյուռքը համախմբվի, բայց ինչո՞վ… փողո՞վ: Տարիներ շարունակ հեռուստամարաթոններով համախմբվում են, ուրիշ ոչինչ: Ուրիշ էլ ի՞նչ հարցում համախմվենք: Տեսեք՝ գանք կոչումներին: Այստեղ անվանի արվեստագետներ կան՝ Ռուբեն Թելունց, Պապին Պողոսյան, Ալլա Թումանյան, Լևոն Սևան, Արտաշես Ավետյան և ուրիշներ, երբ կոչումների հարց է լինում, ինչո՞ւ են այդ մարդկանց անտեսում, եթե մի ազգ ենք, մի Սփյուռք, և մի հայրենիք:

-Դուք կարծո՞ւմ եք՝ աղքատություն չկա՞ Հայաստանում, որ սոցիալական վիճակը ծանր չէ՞:

-Աղքատություն որտե՞ղ չկա: Ֆրանսիայում էլ կա, այստեղ էլ կա, Ճապոնիայում էլ կա, ամեն տեղ կա, բայց չի նշանակում, որ ամեն տասներորդ ընտանիք հացի կարոտ է: Գիշերվա մեկին ես եմ մտել Մասիվի «Երևան Սիթին», զարմացել էի, կարծես, Նոր տարվա նախօրե լիներ: Ես հարցրի՝ ինչ է կատարվում, ինձ ասացին, որ օրվա 24 ժամն այսպես է: Դա նշանակում է, որ ամեն տասներորդ ընտանիք հացի կարո՞տ է, սուտ է: Ես դրան չեմ հավատում: Եթե մինչև գիշերվա երեքը բոլոր սրճարանները լցված են, ցերեկվա ժամին մտել եմ «Երևան» պանդոկ հաց ուտեմ, ինձ ասում են՝ կներեք, տեղ չկա, կարո՞ղ եք մի կես ժամ սպասել: Ասացի՝ տուրիստնե՞ր են, պատասխանեցին, որ ոչ, մերոնք են: Հերիք եղավ: Երկրաշարժից քսանինը տարի անց, ամոթ է, որ մինչև հիմա կան մարդիկ, ովքեր տնակներում են ապրում: Այդքան գումար, այդքան միլիոններ, որ մտավ Գյումրի, տո մի հատ էլ Գյումրի կողքից կարելի էր սարքել, կարելի էր կողքից մի շքեղ Դուբայ սարքել: Հերիք է, ամոթ է, որոշ մարդիկ պետք է կշտանան: Այս օրերին «Երկրաշարժ» ֆիլմը նայեցի, նստած լաց էի լինում: Մի սերունդ է մեծացել, երեխա ունեցել, և մարդիկ դեռ տնակներում են ապրում: Այ սրա մասին պետք է խոսել: 19-20 տարեկան տղաները գնացել կռվել են, անդամալույծ դարձել, ոտք ու ձեռք են կորցրել, անտերության են մատնված, ո՞վ է նրանց բանի տեղ դնում, հանուն ինչի՞ կորցրին, որ հիմա էլ ուզում են յոթ շրջանները վերադարձնել: Այ նման բանից է պետք ամաչել, ամոթ է: Ես էլի չեմ մտնում քաղաքականության մեջ, և գուցե էմոցիոնալ բաներ եմ ասում, որ ոչ մեկին պետք չէ, բայց փաստը մնում է փաստ, որ այդ տնակներում կռիսների հետ մի ամբողջ սերունդ է մեծացել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում