Նախօրեին Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որը շատ փորձագետներ անպտուղ են որակել։
«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է քաղաքագետ Գևորգ Մելիքյանը:
-Պարոն Մելիքյան, ինչի համար են այս հանդիպումները և այն գնահատականները, որ տրվում են հանդիպման վերաբերյալ, ինչպե՞ս եք գնահատում։
–Հանդիպումները կարևոր են, բայց բովանդակությունը դրանից, կարծես թե, չի փոխվում, և հանդիպումների ժամանակ հիմնականում արարողակարգային հարցեր են բարձրացնում, և, ըստ իս, փորձում են որոշակի տեխնիկական հարցեր լուծել։ Բանակցային սեղանին դրված է կոնկրետ կարգավորման հարցեր, բայց թերևս խոսում են փոքր դետալների մասին, այն է՝ ԵԱՀԿ նախագահողի հատուկ ներկայացուցչի անձնակազմի ընդլայնման, մշտադիտական մեխանիզմների կիրառման և այլն։ Բայց Ժնևում, կարծես թե, պայմանավորվածություն էր ձեռք բերվել սահմանների լարվածության նվազման մասով, ինչը, սակայն տեղի չունեցավ, և զոհվեց հերթական հայ զինվորը։ Այսինքն՝ մի բան է բանակցային գործընթացը, մեկ այլ բան է իրականությունը, մի բան է մեծ քաղաքականությունը, այլ բան է իրական քաղաքականությունը։ Ու այսօր դիվանագիտական գործիքները բավարար չեն, որ տիրի խաղաղություն այս տարածաշրջանում։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։