Tuesday, 16 04 2024
ԱԺ պատգամավորի հասցեին վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է
11:15
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Ուղիղ․ «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները ՀՀ-ում»․ անվտանգային ֆորում
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել

Սերժ Սարգսյանի նոր «ղարաբաղյան շարժումը»

Հայաստանի բոլոր երեք նախագահների իշխանությունը ձևավորվել է ղարաբաղյան շարժման հիմքով: Խնդիրը միայն այն չէ, որ հանրապետության բոլոր երեք նախագահները տարբեր կարգավիճակներով մասնակցություն են ունեցել ղարաբաղյան շարժմանը: Ավելի էական է այն հանգամանքը, որ իշխանությունների ձևավորման հիմքում եղել է Արցախի խնդիրը ու նաև այդ հարցն է եղել նրանց գործունեության գնահատման չափանիշը:

Կարծիք կա, որ 2015-ի սահմանադրական հանրաքվեով ու Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետի ավարտով ավարտվում է, այսպես կոչված, 88-ի էլիտայի շրջանը: Այս համատեքստում Սերժ Սարգսյանի նախաձեռնած համակարգային տրանսֆորմացիան իրապես պատմական է ու գուցե Սերժ Սարգսյանը հենց դա նկատի ունի, երբ տարբեր առիթներով հասկացնում է, թե շատերը տակավին չեն գիտակցում կատարվող փոփոխությունների խորքային իմաստը:

Համենայն դեպս, Հայաստանի առաջին երկու նախագահները` Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, ոչ միայն հասկացել են 88-ի շարժման սերնդի առաքելության ավարտի հանգամանքն, այլ, ըստ էության, համակերպվել են քաղաքական թոշակառուի իրենց կարգավիճակի հետ:

Տրամաբանական կլիներ, իհարկե, որ Սերժ Սարգսյանը 2018-ի ապրիլին միանար իր երկու գործընկերներին, սակայն դա, ըստ ամենայնի, տեղի չի ունենա` մի քանի օբյեկտիվ պատճառներով:

Նախ` Մանվել Գրիգորյանի ձևակերպմամբ` «վերջին բոլշևիկը» պետք է որոշակի տրամաբանական հանգրվանի հասցնի ԼՂ խնդրի կարգավորման գործընթացը և հետո` նա պետք է ձևակերպի նոր իշխանության, նույնիսկ` մի քանի տասնամյակների համար` իշխանությունների ձևավորման և գործունեության, այսպես կոչված, մոտիվացիոն հիմքը: Այլ խոսքով` Սերժ Սարգսյանը հավակնում է դառնալ 88-ի շարժման և հետշարժումային էլիտայի կամուրջը` դրանով էլ ընդգծելով իր կերպարի պատմականությունը: Դա ինչքանով կհաջողվի Սերժ Սարգսյանին` ցույց կտա ժամանակը:

«Չորս միլիոնանոց Հայաստանի» թեզը, «համահայկական լիդերի» կերպարը փոխկապակցված գաղափարներ են ու միտված են նոր իշխանության կամ նույնիսկ մի քանի իշխանությունների ձևավորման ու գործունեության մոտիվացիային:

Ժողովրդագրական միտումներն ուսումնասիրող աշխատանքային ոչ ֆորմալ խմբի նախաձեռնող Սամվել Ֆարմանյանն այս նոր առաքելության մեջ, ըստ էության, համարվում է Սերժ Սարգսյանի խոսնակը ու բնավ պատահական չէ, որ ՀՀԿ վերջին համագումարի ժամանակ նա ընդգրկվեց Գործադիր մարմնի կազմում:

Նախօրեին կայքերից մեկին տված հարցազրույցում Սամվել Ֆարմսնյանը` զարգացնելով Սերժ Սարգսյանի թեզերն, ասել է. «Իմ կարծիքով՝ մեր անկախ պետականության համար ժողովրդագրական խնդիրները կարգավորելը կարող է 2-րդ պետական թեստը լինել, իսկ մենք առաջին ստուգարքը՝ Արցախի ազատագրումը, հանձնել ենք փայլուն: Այս խնդրի կարգավորումը պետք լինի մեր հասունության 2-րդ գնահատումը, վստահ եմ՝ մեր ժողովուրդն ու իր էլիտան կկարողանան այս հարցի շուրջ ունենալ ոչ միայն համազգային մտահոգություն, այլև լուծմանն ուղղված մասնակցություն: Մի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ մեր գալիք բոլոր իշխանությունների օրակարգային թիվ մեկ խնդիրը սա է լինելու, ես լավատես եմ»:

Կարծում ենք` Ֆարմանյանն առավել քան հստակ է արտահայտվել, և առաջիկա տարիներին Սերժ Սարգսյանը զբաղված է լինելու նոր իշխանության, համակարգի գաղափարական, քաղաքական հիմքերի ձևակերպմամբ: Այս հանգամանքը էապես փոխելու է իշխանության նոր համակարգի ինստիտուցիոնալ և բովանդակային բնույթը: Արցախի խնդիրը կշարունակի մնալ իշխանության առաջնահերթություններից մեկը, սակայն կդադարի լինել իշխանության ձևավորման ու գործունեության հիմնական մոտիվը:

Լուսանկարը՝ armtimes.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում