«Սեֆիլյանի և մյուսների» գործով դատական նիստում այսօր տևական ժամանակ շարունակվում է գործով ամբաստանյալներից Հովհաննես Պետրոսյանի հարցաքննությունը, որը, հիշեցնենք, Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված անձն է: Հարցեր ուղղելու հնարավորությունից օգտվեց մյուս ամբաստանյալ Ներսես Պողոսյանը: