Thursday, 25 04 2024
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին

Այդ անփոխարինելի, անբեկանելի, անշրջելի Սերժ Սարգսյանը

ՀՀԿ ներկայացուցիչները, կարծես թե, «մանտրայի» նման են կրկնում, որ Սերժ Սարգսյանն իրենց անփոխարինելի և անբեկանելի առաջնորդն է: Կարծես նրանք զգում են վտանգ, որ այդպես կարող է և չլինել, կամ չի լինելու այդպես: Որովհետև, եթե դա չի հարուցում կասկած, ապա հազիվ թե լիներ կրկնությունների այդպիսի ինտենսիվություն լոկ այն պատճառով, որ հարցնում են լրագրողները կամ հանրությունը: Համենայնդեպս, հանրության այլ հարցերի և հարցապնդումների ՀՀԿ-ն, մեղմ ասած, այդքան էլ պատրաստակամ և ինտենսիվ չի արձագանքում: Իրականում, սակայն, խնդիրը թերևս բոլորովին այլ է, քան լոկ Սերժ Սարգսյանի առաջնորդության հարցը:

ՀՀԿ-ում բուն խնդիրը նրա առաջնորդ լինել-չլինելը չէ: Կուսակցությունը, կամ կուսակցական շերտերն ու բևեռները, անկասկած, սկսում են հասկանալ, որ պարզունակ է տեղի ունեցողը լոկ Սերժ Սարգսյանի իշխանության հարատևության խնդրի լուծում դիտարկելը: Ակնհայտ է, որ տեղի է ունենում ավելի լայն գործընթաց, թելադրված նաև արտաքին ընդգրկուն ազդեցությամբ և զարգացումներով: Գործնականում, Սերժ Սարգսյանն ավելի խորքային առումով նախապատրաստում է իր հեռացումն այսպես ասած առաջնորդությունից, պարզապես այնպիսի մեխանիզմներ և միջավայր, իշխանության այնպիսի ստատուս-քվո կամ ուժերի հարաբերակցություն ձևավորելով, որը թույլ կտա հեռանալ, այսպես ասած, ապահով ու երաշխավորված:

ՀՀԿ-ում անկասկած սկսում են խորապես գիտակցել կամ նվազագույնը զգալ այդ հանգամանքը, և Սերժ Սարգսյանի դերակատարման հետ կապված մտահոգությունը իրականում սեփական դերակատարման հետ կապված մտահոգության արտացոլում է: Բանն այն է, որ հեռանալու պարագայում Սերժ Սարգսյանը պետք է ձևավորի լիովին նոր ստատուս-քվո, որի ճարտարապետը բացառապես ինքն է, այսինքն՝ բացառապես ինքն է տիրապետում յուրաքանչյուր «քարի»: Ըստ այդմ՝ ՀՀԿ-ում հասունանում է հարցը, թե կուսակցության որ շերտը կամ որ սեգմենտն է լինելու այն առանցքը, որի վրա ձևավորվելու կամ ճյուղավորվելու է իշխանությունը միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում: Առանց դրա, առաջին հերթին, անհնար է լինելու հանգուցալուծել Հայաստանի իշխող համակարգի ճգնաժամը, ինչն էլ շարունակվելով, էլ ավելի մեծ թափով է գեներացնելու ազգային անվտանգության տարաբնույթ սպառնալիքներ, դրանով իսկ թույլ չտալով սպառնալից շրջանակից դուրս բերել նաև իշխանության խնդիրը:

Ճգնաժամը հաղթահարելու համար պետք է ձևավորել նոր իշխող մեծամասնություն, նոր որակներով: Դա անխուսափելի է, Հայաստանը չունի իրավիճակը պահելու նավթագազային կամ բռնապետական ռեսուրսներ: Ըստ այդմ այստեղ է, որ ոչ ոք չի ցանանում բաց թողնել Սերժ Սարգսյանին, քանի դեռ չունի վստահություն, որ բաց է թողնելու որպես կուսակցական մեծամասնություն: Այստեղ արդեն խնդիրը շատ ավելի լայն է, քան զուտ Սարգսյանի, այսպես ասած, սցենարային պլանները 2018-ի համար և դրանցում հնարավոր անունների և ազգանունների շրջանառությունը: Լայն համատեքստում անկասկած կան, կամ կլինեն անուններ, որոնք ներկայումս չեն շրջանառվում, բայց դրանով ավելի ուժեղանում են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում