Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհդրի 24-րդ նիստի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, հանդիպմանն արտգործնախարարները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների օրակարգային հարցեր, անդրադարձան երկու երկրների ղեկավարների միջև ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները մտքեր են փոխանակլ ԵԱՀԿ գործունեության տարբեր ուղղությունների շուրջ։
Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին։