«2017-ի ընտրությունները բոլորի հիշողությունների մեջ կմնան կոռուպցիոն դրսևորումներով»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը, ով այսօր «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից մրցանակի արժանացավ խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր ծավալած գործունեության, դպրոցի տնօրենների հետ կապված աղմկոտ բացահայտումների համար։
Դանիելի խոսքով խորհրդարանական ընտրությունները իրենց մեջ ահռելի կոռուպցիոն բուրգ էին պարունակում, որի միայն մի մասը իրենց հաջողվեց ցույց տալ։ Իրենք կարողացան ցույց տալ կոռուպցիան դպրոցներում և մանկապարտեզներում։
Դանիելի խոսքով Հայաստանում կոռուպցիոն համակարգը բավականին կոնսոլիդացված է, կոռուպցիան բացահայտողները հենց կոռուպցիոն բուրգի մաս են։
Դանիելը նաև նշեց, որ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանը ունի մի շարք պարտավորություններ, այդ թվում կոռուպցիայի դեմ պայքարը, որի իրականացմանը քաղծառայությունը ուշի ուշով կհետևի։