Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվել է՝ ծանո՞ թ է հրապարակումներին, որ կան բանակի հաշվին հարստացած գեներալներ: Ի պատասխան՝ նա ասել է, որ մեր ժողովուրդը վատ կողմեր ունի, բոլորը քննադատողի դերում են.«Խի՞ չեք ասում, որ Ադրբեջանը պատվել է, բայց ունի 160-ից ավելի հերոսներ: Իսկ մենք ընդամենը 25 արցախյան պատերազմի հերոս ունենք»,-ասաց գերենալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը: Նրա խոսքով՝ առաջին հերթին պետք է լավը տեսնել, աշխարհը մեզ ճանաչում է, արդյոք դա դրակա՞ն չէ:
«Որոշ մարդկանց հոգին էնքան չար է, որ չի ուզում դրականը տեսնի: Մարդը ջիպո՞վ է ման գալիս, թող ման գա»,-հավելեց նա: