Ֆուտբոլի Ազգերի լիգայի խաղարկության վիճակահանության շեմին ՈւԵՖԱ-ն հրապարակել է 4 դիվիզիոնների զամբյուղների վերջնական ցուցակը: Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը գտնվում է ամենթույլ՝ D դիվիզիոնի երկրորդ զամբյուղում Լատվիայի, Ֆարերյան Կղզիների և Լյուքսեմբուրգի հետ միասին: Նշված երեք հավաքականները չեն կարող մեր հավաքականի հետ միևնույն եթնախմբում լինել:
D դիվիզիոնի զաբյուղների վերջնական պատկերն այսպիսին է.
1.Ադրբեջան, Մակեդոնիա, Բելառուս, Վրաստան:
2.Հայաստան, Լատվիա, Ֆարերյան կղզիներ, Լյուքսեմբուրգ:
3.Ղազախստան, Մոլդովա, Լիխտենշտեյն, Մալթա:
4.Անդորրա, Կոսովո, Սան Մարինո, Ջիբրալթար:
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի որոշմամբ 1-ին զամբյուղում գտնվող Ադրբեջանը Հայաստանի հետ միևնույն խմբում չի կարող ընդգրկվել: Ազգերի լիգայի վիճակահանությունը տեղի կունենա հունվարի 24-ին: Մրցաշարը կմեկնարկի եկող տարվա սեպտեմբերին: