Apple-ն աշխատում է 6.1 դյույմ անկյունագծով հեղուկ բյուրեղյա էկրանով և մետաղական կորպուսով iPhone-ի վրա: Այս մասին հայտնում է Nikkel Asian Review-ն՝ հղում անելով ներքին աղբյուրին:
Նոր սարքի դիզայնն ավելի նման կլինի iPhone 7-ին, քան iPhone 8-ին:
Աղբյուրի տեղեկությամբ՝ ընկերությունն աշխատում է ևս երկու սմարթֆոնների վրա՝ OLED էկրանով և 5.8 ու 6.3 դյույմ անկյունագծերով: