Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ե՞րբ ենք մոտենալու Բաքվին և Թբիլիսիին. Որտեղ է խաղալու Հայաստանի հավաքականը, եթե…

Նախօրեին հայտնի դարձավ, որ Բաքուն ընդունելու է 2020 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության A ենթախմբի հանդիպումները: Սա, ինչ խոսք, պատմական իրադարձություն է հարևան երկրի համար, որտեղ լուրջ քայլեր են ձեռնարկվում ֆուտբոլն ու ընդհանրապես սպորտը զարգացնելու:

Նշենք, որ Ադրբեջանում վաղուց արդեն զգացել են եվրոպական ֆուտբոլի շունչը: «Ղարաբաղին» երեք անգամ հաջողվել է ելույթ ունենալ Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլում, իսկ այս տարի Ադրբեջանի չեմպիոնը հանդես եկավ ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր՝ Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլում:

2015 թվականին եվրոպական ֆուտբոլի շունչը զգացին նաև հարևան վրացիները: Թբիլիսիում տեղի ունեցավ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը իսպանական «Բարսելոնայի» և «Սևիլիայի» միջև: Բազմաթիվ հայ ֆուտբոլասերներ, օգտվելով առիթից, մեկնեցին Թբիլիսի և հիացան Լիոնել Մեսսիի և ֆուտբոլային այլ աստղերի խաղով: Իրավիճակն այնպիսին է, որ Երևանում «Բարսելոնային», «Չելսիին», «Ռոմային» տեսնելու հեռանկար ուղղակի չկա: Եվրոպայի կամ աշխարհի առաջնության հանդիպումներ ընդունելու մասին նույնիսկ խոսք գնալ չի կարող: Այսօր ՈՒԵՖԱ-ն Հայաստանին վստահում է թերևս մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը, որը շատերի համար մեծ ձեռքբերում է:

Հիշեցնենք, որ 2019 թվականին Երևանում տեղի կունենա 19 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը: Այս մրցաշարն իր վարկանիշով համեմատելի չէ նույնիսկ Եվրոպա լիգայի խաղարկության շարքային հանդիպումների հետ: Ըստ էության այսօր պատանիների Եվրոպայի առաջնությունը թերևս միակ մրցաշարն է, որը ՈՒԵՖԱ-ն կարող է վստահել մեզ: Եթե չկա հավակնություն, չկա ձգտում, ապա լուրջ ձեռքբերումների մասին նույնիսկ երազելը անիմաստ է:

Չի բացառվում, որ մոտ ապագայում շատերը զրկվեն նույնիսկ Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումները մարզադաշտում դիտելու հնարավորությունից: Հերիք է, որ մեր ընտրանին մի քանի հաղթանակ տանի պաշտոնական հանդիպումներում, այդ դեպքում Հայաստանի հավաքականի երկրպագուների բանակը միանշանակ կկրկնապատկվի, կեռապատկվի, նույնիսկ կքառապատկվի:

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը տեղավորում է ընդամենը 15 հազար մարդու: Տարիներ առաջ, երբ մեր հավաքականը մի քանի փայլուն հանդիպում անցկացրեց, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ստիպված եղավ Դանիայի հետ հանդիպումը անցկացնել «Հրազդան» մարզադաշտում, որը տեղավորում է մոտ 60 հազար հանդիսականի: «Հրազդան» մարզադաշտում Հայաստանի հավաքականը հյուրընկալեց նաև աշխարհի քառակի չեմպիոն Իտալիային, ինչպես նաև Թուրքիայի ազգային թիմին: Թե՛ Դանիայի, թե՛ Թուրքիայի և թե՛ Իտալիայի հետ մրցավեճերում «Հրազդան» մարզադաշտ էին եկել մոտ 40 հազար ֆուտբոլասերներ:

Առջևում Ազգերի լիգայի խաղարկությունն է, որը մեր հավաքականի համար հիանալի հնարավորություն է 2020 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու: Պատկերացնենք, որ Հայաստանը մեկնարկային հանդիպումներում հաղթանակներ տոնի և իրական հնարավորություններ ունենա հաղթահարելու խմբային փուլի արգելքը: Այս դեպքում այդ 40 հազար ֆուտբոլասերները մեծ ոգևորությամբ պատրաստ կլինեն երկրպագելու իրենց երկրի ազգային թիմին: Այդ 40 հազարից, սակայն, Հայաստանի հավաքականին կերկրպագեն միայն 15 հազարը: «Հրազդան» մարզադաշտն այսօր կիսավեր վիճակում է, և «Հանրապետական» մարզադաշտն այսօր ուղղակի այլընտրանք չունի:

Աչքի տակ ունենալով Թբիլիսիի և Բաքվի օրինակները՝ ժամանակն է, որ մենք էլ հասկանանք, թե ինչ ենք ուզում և որ ուղղությամբ պետք է շարժվել: Թբիլիսիի Բորիս Փայչաձեի անվան մարզադաշտը, ինչպես Բաքվի Օլիմպիական մարզադաշտը Եվրոպայաում լավագույնների շարքում են: Իսկ թե երբ է Երևանն ունենալու մարզադաշտ, որը պատրաստ կլինի ընդունել խոշոր ֆուտբոլային մրցաշարեր՝ դժվար է ասել: Ամեն դեպքում նորմալ ստադիոն ունենալը մեզ համար ուղղակի անհրաժեշտություն է: Եթե չունենք նորմալ ստադիոն, չենք կարող ունենալ նորմալ ֆուտբոլ, քանզի մարզադաշտն առաջին հերթին արտահայտում է տվյալ երկրի ֆուտբոլային դեմքը:

Վերջին շրջանում Վրաստանի ազգային հավաքականը բավական թույլ է հանդես գալիս ընտրական մրցաշարերում: Բորիս Փայչաձեի անվան մարզադաշտը, սակայն, ազգային թիմի մասնակցությամբ պաշտոնական հանդիպումների ժամանակ լեցուն է լինում: Նշված մարզադաշտում վրացիների մասնակցությամբ հանդիպումների մթնոլորտն ուղղակի հիացմունք է պատճառում: Սա խոսում է այն մասին, որ գեղեցիկ մարզադաշտը ևս երկրպագուին կարող է ստիպել դուրս գալ տնից:

Բաքվի ազգային մարզադաշտը

Թբիլիսիի Դինամո մարզադաշտը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում