Սյունիքի մարզում, դեկտեմբերի 7-ի երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել. անհայտ անձը Կապան քաղաքի Ա.Մանուկյան փողոցից առևանգել է Արթուր Հովհաննիսյանին պատկանող Mercedes մակնիշի 34 ТV 128 համարանիշի ավտոմեքենան։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, առևանգելուց հետո Շահումյան փողոցի գետափնյա հատվածում նա բախվել է 23-ամյա Մխիթար Ա.-ի վարած Mercedes մակնիշի 57 MZ 777 համարանիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով առևանգողը, նրա ուղևորը և մյուս Mercedes-ի վարորդ Մխիթար Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ առևանգված ավտոմեքենան պատկանում է Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցներից մեկին։ Ոստիկանությունը պարզում է առևանգողի և նրա ուղևորի ինքնությունը: