Ազգային ժողովն այսօր քվեարկության է դրեց ՀՀ պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագիծը ընդունելու մասին հարցը:
ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը հայտարարեց. «Քանի որ բյուջեի նախագիծը չի արտահայտում այն քաղաքական բովանդակությունը, և մեր տեսակետները տարբերվում են, լուրջ հիմքեր չեն ձևավորվում ոչ միայն տնտեսական աճի, այլև տնտեսական զարգացման համար, ավելին՝ գիտության, կրթության, սոցիալական ծախսերը հակադրվում են կապիտալ ծախսերին, մենաշնորհների դեմ ազատ մրցակցային հարաբերություններ ձևավորելու համար չեն ձևավորվում պայմաններ, մենք չենք կարող կիսել այս բյուջեի համար քաղաքական պատասխանատվություն, և «Ծառուկյան» դաշինք խմբակցությունը միանշանակ դեմ է քվեարկելու բյուջեի այս նախագծին»:
Պետական բյուջեի նախագիծն ընդունվեց 64 կողմ, 35 դեմ ձայներով:
Մանրամասները տեսանյութումը