Friday, 19 04 2024
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում

Եթե չի կարողանում իր առաջ դրված խնդիրները լուծել, թող ասի՝ էլ վարչապետ չեմ աշխատի

«Ժամանակ»-ի զրուցակիցն է տնտեսագետ, ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանը։

– Պարոն Խաչատրյան, ԱՎԾ տվյալներով՝ Հայաստանում կա 29․4 տոկոս աղքատություն: Սա ի՞նչ վիճակ է ներկայացնում մեր երկրի համար:

– Դա շատ անհանգստացնող է, քանի որ 2008 թվականից սկսած, փաստաթղթերը 2008-2016թթ. համար են ներկայացվում, էական փոփոխություն տեղի չի ունեցել: ԱՎԾ-ն փաստում է, որ եթե 2008թ. եղել է 35 տոկոս, հիմա՝ 29․4 տոկոս աղքատություն: Եթե մեր երկրում կառավարություն կամ իշխանություն լիներ, որը պատասխանատվություն է զգում իր վարած քաղաքականության համար, նրանք պետք է հայտարարեին, որ որևէ խնդիր չեն կարողանում լուծել, և այս պատկերը հրաժարականի պատճառ կարող էր հանդիսանալ: Երկարաժամկետ կտրվածքում այս իշխանությունների վարած սոցիալ-տնտեսական քաղաքականությունը կործանման է տանում: Համաշխարհային բանկն այս տարվա հուլիսին ներկայացրած վերլուծության մեջ նաև սրա մասին էր խոսում, երբ ասում էր, թե Հայաստանում տնտեսական զարգացման մոդելն իրեն սպառել է: Իսկ այդ մոդելի հիմնական ուղղությունը պետք է տաներ նրան, որ եկամուտների անհավասար բաշխվածությունը ոչ թե սրվեր, այլ մեղմացվեր:

Իսկ ԱՎԾ-ի հաշվետվության մեջ կարևորն այն էր, որ տրվում է նաև եկամուտների պատկերը, որից կարելի է եզրակացնել, թե ինչու է աղքատությունն անընդհատ մնում 30 տոկոսի սահմաններում: Սահմանազատվում է, թե ովքեր են ստանում օրական մինչև 2․5 դոլար եկամուտ, ովքեր՝ 2․5-5 դոլար, 5-10 դոլար և մարդիկ, ովքեր ստանում են 10 դոլարից ավելի եկամուտ: Տնտեսական զարգացման նորմալ մոդելի դեպքում պետք է աղքատների՝ մինչև 2․5 դոլար ստացողների թիվը կրճատվեր, և 5-10 դոլար եկամուտ ունեցողների քանակը հնարավորինս ավելանար: Բայց 2008-ից հետո մինչև 2․5 դոլար ստացողների թիվը 25-30 տոկոսի սահմաններում է մնացել, իսկ մինչև 5 դոլար ստացողներինը՝ 70 տոկոս: Եվ 10 դոլարից ավելի եկամուտ ունեցողների թիվը 4 տոկոսից չի փոխվել: Եվ հենց այս պատկերի համար է, որ միջազգային կառույցները իշխանություններին զգուշացնում են, ինչ-որ տեղ նաև պարտադրում, որ ձեր վարած տնտեսական քաղաքականությունը կենսամակարդակի բարձրացմանը չի նպաստում, հակառակը՝ ավելացնում է սոցիալական լարվածությունը:

– Ի՞նչ եք կարծում՝ 2018թ. աղքատության մակարդակն ավելի՞ կբարձրանա: Չէ որ նոր Հարկային օրենսգրքի և ԵԱՏՄ-ին անդամակցելու արդյունքում մոտ 850 ապրանքատեսակների ակցիզային հարկը և մաքսատուրքը կբարձրանա: Թե՞ կառավարությունն ինչ-որ քայլեր է ձեռնարկում, որ աղքատությունը գոնե նույն մակարդակի վրա մնա:

– 2015թ. համար ասում էին, որ 0․4 տոկոսով նվազել է աղքատությունը: Դա ունի պարզ բացատրություն՝ աղքատության շեմի գումարը մի փոքր նվազել է, իսկ դա բացատրվում էր այն հանգամանքով, որ գնանկում է տեղի ունեցել: Բայց արդեն 2017-ին 2016-ի նկատմամբ գնաճ կա, և դա նշանակում է, որ այս տարի հաստատ աղքատության մակարդակը բարձրանալու է, որովհետև հաջորդ տարվա բյուջեով նվազագույն աշխատավարձի, թոշակի և նպաստի բարձրացում չի նախատեսվում: Իսկ աղքատության այս 30 տոկոսի մեջ մտնում են հիմնականում նպաստառուներն ու թոշակառուները: Այնպես որ, 2017-ին աղքատության մակարդակը կբարձրանա, 2018-ին անգամ առանց այդ 850 ապրանքատեսակների թանկացմանն էլ ավելի ընդգծված կլինի: Անգամ ԿԲ-ն է իր կանխատեսումներում ասում է, որ գնաճն ավելի բարձր է լինելու: Եվ եթե աղքատության հաշվարկման այն մեթոդը, որն այս տարվա համար է կիրառվել, կիրառվի 2018-ին, ապա 30 տոկոսից էլ կանցնի:

– Բայց իշխանություններն ասում են, որ վերը նշված հանգամանքներն առավելագույնը 1-2 տոկոս թանկացում կարող են առաջացնել:

– 1․2 տոկոս գնանկման արդյունքում, եթե աղքատությունը 0․4 տոկոսով նվազել է, ապա եթե գնաճը անգամ 2 տոկոս լինի, աղքատությունն անպայման ավելանալու է: Իսկ գնաճը հաստատ ավելին կլինի, քանի որ ավելանում է առաջին անհրաժեշտության ապրանքների՝ 10 տոկոսով, սեղմած գազի գինը, բենզինի գինը: Եվ եթե ԿԲ-ն է արդեն նման կանխատեսում անում, ուրեմն գիտի նաև արտաքին միջավայրից եկող սպասումները: Անգամ ԱՄՆ վերլուծաբաններն են դոլարի գինը բարձրացնելու վերաբերյալ ֆեդերալ-ռեզերվային քաղաքականության մասին իրենց եզրակացություններում ասում, որ դա կբերի գնաճի: Իսկ եթե դոլարի փոխարժեքը բարձրացավ, դա կբերի գնաճի:

– Այս տարի տնտեսական ակտիվության աճի բարձր՝ 5-6 տոկոսի սահմաններում է եղել, հոկտեմբերին անգամ՝ 7․1 տոկոս: Բայց դրան զուգահեռ ՀՆԱ-ի աճը եռամսյակային տվյալներով անկում է ունեցել: Արդյո՞ք հակասություն չկա այս երևույթների մեջ, երբ ՏԱՑ-ը աճում է, բայց ՀՆԱ-ի աճը կտրուկ անկում է ունենում:

– ՏԱՑ-ը և ՀՆԱ-ն շատ դեպքերում չեն համընկնում, որովհետև հաշվարկման մեթոդիկան է տարբեր: Բայց շատ կարևոր է, թե այդ աճերն ինչով են պայմանավորված, տնտեսության որ ճյուղն է ապահովել այդ աճը, դրանով էլ պայմանավորված կլինի, թե դրանք ինչքանով են մոտ թվեր: Մինչև սեպտեմբեր ՏԱՑ-ի ու ՀՆԱ-ի աճի տարբերությունն այնքան էլ մեծ չէր, բայց դրանից հետո մեզ մեծ անակնկալ մատուցեցին՝ 30 տոկոս գյուղատնտեսության աճ ցույց տվեցին 2016-ի հոկտեմբերի նկատմամբ: Ես շատ կասկածում եմ, որ անցած տարի այդ ոլորտում 30 տոկոս անկում է եղել, և որ հիմա էլ 30 տոկոս աճ կա: Եվ մինչև սեպտեմբեր ՀՆԱ-ի ու ՏԱՑ-ի աճի տեմպերը հիմնականում հենց այդ ոլորտով էր պայմանավորված: Կարծում եմ՝ թվերի խաղ կա, քանի որ գյուղատնտեսության մեջ ցուցանիշները ոչ թե ինչ-որ ուսումնասիրության արդյունքում են ներկայացվում, այլ հիմք է հանդիսանում համայնքների ղեկավարների ու մարզպետների ներկայացված թվերը:

Կարծում եմ՝ անցած տարի այդ անկման նպատակն այն էր, որ կառավարությունը ցույց տա, թե եկել է մեզ փրկելու, և այդ գործի մեջ կարևոր է, որ շատ ցածր բազա ներկայացնի: Եվ դրա զոհը դարձավ գյուղատնտեսությունը: Այդ ոլորտում 30 տոկոս անկումը մենք մեզ վրա չենք զգացել, հիմա 30 տոկոս աճի ազդեցությունն էլ չենք զգում: Այդ ինչ արտառոց բան է տեղի ունեցել: Անգամ այս տարի շատ ավելի անբարենպաստ էր գյուղատնտեսության համար, երաշտ էր, ջրի խնդիր կար՝ Սևանից լրացուցիչ ջուր բաց թողեցին:

– Ընդ որում, ԱՎԾ ներկայացմամբ՝ բուսաբուծությունն է կտրուկ աճել:

– Բուսաբուծության մեջ ի՞նչ է եղել, մենք այդքան շատ պոմիդոր կամ կարտոֆի՞լ ենք արտադրել: Խաղողը, ասում են, անգամ նվազել է, պտուղը առանձնապես արտառոց չի եղել: Եվ ես գտնում եմ, որ հերթական անգամ քաղաքական նպատակն ավելի կարևոր է եղել, քան թե տնտեսական իրավիճակը ներկայացնելը: 2016թ. ախտորոշում ներկայացվեց, թե տնտեսությունը շատ ծանր, չափազանց ծանր վիճակում է, հիմա ասում են, թե կառավարելի է: Ես համոզված եմ, որ այն ժամանակ էլ էր կառավարելի, հակառակ դեպքում թվերի այս խաղը չէր լինի: Բայց երբ գլոբալ ենք նայում իրավիճակին, այս 4-5 տոկոս ակտիվությունը մեր կյանքի վրա էական ազդեցություն չի ունենում, քանի որ անգամ ԱՎԾ զեկույցից է ակնհայտ, որ դրանից օգտվում են ապահովները:

– Գործող կառավարությունը կարո՞ղ էր դրական փոփոխություն աներ, բայց չի արել: Կհիշեք, որ Վազգեն Մանուկյանը Տրգրան Սարգսյանի դեպքում ասում էր, թե նրա ձեռքերը կապած են: Գուցե Կ. Կարապետյանի ձեռքե՞րն էլ են կապած:

– Ես նման մեկնաբանությունը չեմ ընդունում: Եթե մարդ պաշտոն է ստանձնում, այն էլ կառավարության ղեկավարի պաշտոնը, պետք է լավ հասկանա, թե ինչ լիազորություններով է օժտված և ինքանով կարող է խնդիրները լուծել: Եթե չի կարող, ուրեմ թող ասի, որ ես էլ վարչապետ չեմ աշխատի: Հիմա որ ձեզ տանեն, ասեն՝ բժիշկ աշխատի, կաշխատե՞ք: Իսկ այն մարդը, ով նման պաշտոն է ստանձնում, բայց չի կարողանում իրականացնել խոստումները, պարզապես նրա մոտ չի ստացվում: Այս կառավարությունն ի սկզբանե այսպիսի ճակատագիր պետք է ունենար: Նույնը վերաբերում է Տ. Սարգսյանին, քանի որ կառավարման այս մոդելը սպառել է իրեն: Երբ այդ մոդելն ուղղված չէ միջին խավ ձևավորելուն, ՓՄՁ-ներին աջակցելուն, մեզ մոտ միշտ այսպիսի իրավիճակ է լինելու: Բայց նման խնդիր դրված չի էլ եղել, խնդիր է եղել պահել գործող քաղաքական համակարգը և իշխանությունը վերարտադրել: Եվ այդ խնդիրը հոյակապ ձևով լուծվել է: Քաղաքական համակարգը զրոյացվել է, այսօր միակուսակցական համակարգ է, կամ ընդհանրապես քաղաքական համակարգ չկա: Տնտեսական դաշտն ամբողջությամբ կառավարելի է, որևէ մեկը չի կարող ազատ տնտեսական գործունեությամբ զբաղվել, եթե հովանավոր չունի: Անգամ փոքր բիզնեսի դեպքում է այդպես: Եվ ընտրությունները ոչինչ չեն որոշում: Այսինքն՝ իրենք իրենց առջև ինչ խնդիր դրել են, լուծել են, բայց դա ապագա չունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում