Thursday, 18 04 2024
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»

Էրդողանը Հունաստանում պահանջել է սահմանների վերանայում

65 տարում Թուրքիայի նախագահի առաջին այցը Հունաստան սկսվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրան ընդունած Հունաստաի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի միջև կտրուկ հայտարարությունների փոխանակմամբ, հայտնում է BBC-ն։

Էրդողանը հայտարարել է, որ 1923 թվականի պայմանագիրը, որը սահման է հաստատել Թուրքիայի և Հունաստանի միջև Առաջին համաշխարհային պատերազմից հետո, կիրառվում է անարդար կերպով։ Պավլոպուլոսը մերժել է ցանկացած հնարավոր փոփոխությունները Լոզանի պայմանագրում։

Թուրքիան և Հունաստանը 1950-ականներից ՆԱՏՕ-ի կազմում են, սակայն նրանց երկկողմ հարաբերությունները մնում են լարված։ Այդ լարվածության պատճառները բազմազան են՝ Էգեյան ծովի անմարդաբնակ կղզիների պատկանելիությունը, կիպրական հարցը և այլն։

Թուրքական կառավարությունը նաև դժգոհ է Հունաստանի Գերագույն դատարանի որոշումից, որով արգելափակվել էր 8 թուրք զինվորականների արտահանձնումը։ Նրանք իբրև թե մասնակցել են անցած տարի Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձին։

Հունաստանն իր հերթին գանգատվում է, որ Թուրքիան պարբերաբար խախտում է իր օդային և ռազմածովային տարածքը։

Հարևանների միջև լարված հարաբերությունները պահպանվում են XIX դարի 30-ականներից, երբ Հունաստանը հասել է Օսմանյան կայսրությունից անկախության։

Էրդողանը հայտարարել է, որ Հունաստանում մուսուլմանների հանդեպ վերաբերմունքը վկայում է այն մասին, ոո Աթենքը չի պահպանում պայմանագիրը։ Էրդողանը կարծում է, որ պայմանագրի որոշ կետեր պարզաբանման կարիք ունեն։

Ավելի ուշ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասն ասել է, որ երկու երկրները պայմանավորվել են ընդունել վստահության ամրապնդման միջոցառումներ՝ հավելելով, որ կողմերի համար կարևոր է սովորել՝ քննարկելու իրենց հայացքներում առկա տարբերությունները հանգիստ ձևով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում