Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Շիրակի պետհամալսարանում աղաղակող խախտումներ են հայտնաբերվել. ՀՀԿ-ն պարտավոր է արձագանքել

Կրթության և գիտության նախարարության կողմից Շիրակի պետական համալսարանում կատարված ստուգումների արդյունքները, որոնք 2 ամսից ավելի գաղտնի էին պահվում, նախօրեին տրամադրվել են համալսարանի գիտական խորհրդի անդամներին։ Ուսումնասիրությունների արդյունքները խիստ բացասական են, և դրանց պատշաճ ընթացք տալու պարագայում համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի համար կարող են շատ վատ ավարտ լինել։

Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ստուգումների արդյունքում կայացված եզրափակիչ ակտում տեղ են գտել իրենց կողմից բարձրացված բազմաթիվ հարցեր՝ սկսած ապօրինի կերպով ինտեգրված ուսուցումից, կուրսերի թերբեռնվածությունից, լսարանային ժամերի 50 տոկոսով կրճատումից։ «Ինչպես պարզվում է այդ ակտից, պարոն Մինասյանի ամբողջ ֆինանսական գործողությունները մեկ տարվա մեջ ապօրինի են եղել։ Նրանք առհամարհել են ՀՀ գնումների մասին օրենքը։ Պարոն Մինասյանը բուհի բյուջեին վերաբերել է այնպես, ինչպես իր անձնական բյուջեին։ Այսինքն՝ առանց մրցույթներ հայտարարելու խոշոր մասշտաբի գնումներ է կատարել, առանց մրցույթներ հայտարարելու շինարարություն է կատարել, շինարարության համար ապրանքներ է գնել։ Սա է բացահայտվել»,- ասաց Համբարյանը՝ հավելելով, որ ԿԳ նախարարությունը նաև բացահայտել է լիցենզիաների չարաշահումը, երբ չունենալով համապատասխան թվով մասնագետներ, ռեկտորը ԿԳՆ-ից, հավանաբար խաբելով, ստացել է իրավագիտություն, քաղաքագիտություն, սոցիոլոգիա, դիզայն և այլ բաժիններ բացելու իրավունք, որի իրավունքը իրականում չուներ։ Ստուգումների արդյունքում բացահատվել են թերություններ գրադարանի հետ կապված, թեև ստուգումների արդյունքում ռեկտորը և իր յուրայինները ստուգող հանձնաժողովին մի փաստաթուղթ են հրամցրել, ըստ որի՝ 6 տոննա գիրքը հանձնվել է ոչ թե ամռանը, այլ աշնանը, ԿԳ նախարարի կողմից՝ բուհ այցելելուց երկու օր անց։

Գագիկ Համբարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ստուգող հանձնաժողովը փորձել է մեղմել ռեկտորի ապօրինություններից որոշները, ուշադրությունից վրիպել են հաստիքացուցակի որոշ դրվագներ, այն փաստը, որ ռեկտոր Մինասյանը իր նշանակումից հետո բուհում տեղավորել է իր ծանոթ-բարեկամներին, որոնք աղերս չունեն բուհական կրթության հետ։ «Ստուգումների արդյունքները մեզ լիովին չեն բավարարում, բայց այն, որ բացահայտումներ եղել են և աղմկոտ բացահայտումներ են, դա փաստ է։ Եթե ՀՀ-ն լիներ լիովին օրինական երկիր, պարոն Մինասյանը հենց այս պահին պետք է ազատվեր պաշտոնից և քրեական գործ հարուցվեր։ Գոնե գնումների մասով խայտառակ փաստերը քրեական գործի հիմք են։ Մենք հուսով ենք, որՍահակ Մինասյանը պատասխանատվության կենթարկվի, որովհետև այն, ինչ նա արել է վերջին մեկ տարվա ընթացքում բուհի նկատմամբ, դա թշնամություն էր։ 1 միլիոն դոլարը մսխելը աղքատության մեջ թաղված Գյումրիում եվրոպական չափանիշների ուսումնական հաստատություն ստեծելու համար, դա ծիծաղելի է։ Բոլորը գիտեն, որ այդպիսի բան չկա։ Իշխանությունները պետք է կոնկրետ որոշում կայացնեն, քանի որ բոլորը Շիրակի մարզում սպասում են այդ որոշմանը՝ շատ լավ իմանալով, թե ով է Սահակ Մինասյանը, ինչ ախորժակ ունի»,- նշեց Համբարյանը՝ ավելացնելով, որ ինքը հուսով է, որ ՀՀԿ-ն նույնպես սեփական ուսումնասիրությունը կկատարի, կպարզի, թե Սահակ Մինասյանը ինչպիսի վարկանիշ է ապահովում ՀՀԿ-ի համար, քանի որ իր մարզային կառույցի ղեկավարն է և համապատասխան հետևություններ կանի։ «Այսպիսի անձինք ավելի մեծ հարված են հասցնում ՀՀԿ-ին, քան նրանց տված օգուտն է»,- նշեց մեր զրուցակիցը։

Նշենք, որ սահմանված կարգի համաձայն՝ ստուգումների վերաբերյալ կայացված վերջնական ակտը պետք է քննարկվի բուհի գիտխորհրդի նիստում, հայտնաբերված խախտումների վերաբերյալ դիրքորոշում հայտնվի և այն ուղարկվի ԿԳՆ։ Դրանից հետո ԿԳՆ-ն պետք է որոշում կայացնի։

Մինչ այդ, սակայն, Շիրակի պետհամալսարանում ճգնաժամային վիճակը շարունակում է մնալ կապված, և ստուգումների վերաբերյալ վերջնական ակտով և վերջերս, կրկին ապօրինի ճանապարհով, բուհից դուրս մնացած 7 երիտասարդների հարցով, որոնց ծնողները արդեն դիմել են ԿԳ նախարարին և Մարդու իրավունքների պաշտպանին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում