Google-ն իր որոնումներում ավելացրել է տեսապատասխաններ, որոնք ձայնադրել են հայտնի դերասաններ և երաժիշտներ: Հայտնիների անձնական կյանքին վերաբերող տարածված հարցերի պատասխանները կարելի է գտնել Google-ի բջջային տարբերակում, հայտնում է Engadget-ը:
Google puts celebrities to work answering your search questions https://t.co/E8SCyNA6gF
— Engadget (@engadget) December 7, 2017
Ընկերոթյունը մի քանի տարածված հարց է ընտրել, որոնց խնդրել է պատասխանել դերասաններ Ուիլ Ֆերելին, Թրեյսի Էլիս Ռոսին, երաժիշտ Նիկ Ջոնասին, սցենարիստ և կատակերգու Սեթ Մաքֆարլեյնին և այլ հայտնիների: Հայտնիների խոսքերը տեսագրվել են, դրանք երևում են հարցման դեպքում:
Google-ն օգտատերերին խոստացել է, որ աստիճանաբար նոր հայտնիների կավելացնի: Հայտնիների պատասխանները հասանելի են առայժմ միայն ԱՄՆ տարածքում: