Tuesday, 16 04 2024
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»
Եղել է և՛ հարցաքննություն, և՛ առերեսում. Հակոբ Ասլանյանը՝ իրեն առնչվող միջադեպի մասին
Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը», «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար
625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում

Կինը նախկին ամուսնուն «սավոկով» ծեծի է ենթարկել, երբ նրա հեռախոսի մեջ գտել է քրոջ համարը՝ Sers անունով

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Մանյա, Դերենիկ և Պողոս Գ.-երի (անունները փոխված են) գործի դատական քննությունը:

19-ամյա Դերենիկը 39-ամյա Մանյայի որդին է, իսկ 24-ամյա Պողոսը Մանյայի եղբայրն է: Գործով տուժող Էդգարը (անունը փոխված է) Մանյայի նախկին ամուսինն է. նրանք ամուսնալուծվել են 18 տարի առաջ…

Ըստ դատական ակտի՝ 2017 թվականի մարտի 19-ին, ժամը 23-ի սահմաններում Մանյան որդու հետ գյուղամիջյան ճանապարհով տուն գնալիս նկատել է, որ նույն գյուղում միայնակ բնակվող նախկին ամուսնու՝ Էդգարի տանից դուրս եկավ իր քույր Լենան (անունը փոխված է) ու արագ գնաց դեպի տուն:

Մանյան ու Դերենիկը գնացել են Լենայի հետևից: Լենան, ինչպես և Մանյան, ամուսնալուծվել էր ու չորս տարեկան որդու հետ ապրում էր մոր և եղբոր՝ Պողոսի հետ:

Մտնելով մոր տուն՝ Մանյան, չնայած Էդգարից վաղուց բաժանված էր, զայրացած պարզաբանում է պահանջել Լենայից, թե ի՞նչ գործ ուներ Էդգարի տանը, արդյո՞ք նրա հետ սիրային կապի մեջ է: Քույրը հերքել է Էդգարի տանը լինելու, ինչպես նաև նրա հետ սիրային կապ ունենալու հանգամանքները:

Մանյան չի հավատացել քրոջը: Նա որդուն ու եղբորը վերցրել և կեսգիշերին շտապել է Էդգարի տուն՝ պարզաբանում պահանջելու:

Մանյայի մայրը անհանգստացել ու նրանց հետևից դուրս է եկել տանից՝ նրանց հետ վերադարձնելու, կռիվ թույլ չտալու նպատակով:

Մանյան որդու և եղբոր հետ թակել է Էդգարի տան դուռը: Երբ Էդգարը բացել է դուռը, Պողոսը առանց նրա թույլտվության՝ նրան հրելով ներս է մտել, նրա հետևից ներս են մտել նաև Մանյան ու Դերենիկը:

Տուն մտնելուն պես Մանյան Էդգարից պահանջել է խոստովանել, որ նախկին քենու հետ սիրային կապի մեջ է: Էդգարը, ինչպես Լենան, հերքել է ամեն բան:

Վիճաբանության ժամանակ Մանյան ապտակել է նախկին ամուսնուն, ապա վերցրել է գոգաթիակը՝ «սավոկը», ու դրանով էլ է հարվածել նրան: Պողոսն իր հերթին մեկ անգամ ապտակել է Էդգարին: Մոր պահանջով Դերենիկը հոր սեղանից վերցրել է նրա հեռախոսը, բացել և նայել է հեռախոսազանգերին: Նա տեսել է մորաքրոջ՝ Լենայի համարը, որն ամրագրված էր «Սերս» անունով:

Դերենիկը, այդ մասին բարձրաձայնելով, հոր հեռախոսը հանձնել է քեռուն, վերջինս հեռախոսը տվել է Մանյային: Էդգարը պահանջել է, որ հեռախոսը վերադարձնեն, բայց չեն վերադարձրել: Այդ ժամանակ տեղ է հասել Մանյայի ու Պողոսի մայրը, ում հետ ամբողջ խումբը դուրս է եկել Էդգարի տանից ու հեռացել է:

Ճանապարհին Մանյան բացել է Էդգարի հեռախոսը, անձամբ տեսել է քրոջ համարը՝ ամրագրված՝ «Սերս» անունով… Մի քանի րոպե անց նրանց տուն են գնացել ոստիկանները ու բերման են ենթարկել ոստիկանության բաժին:

Դատարանում երեք ամբաստանյալները՝ Մանյան, Պողոսը ու Դերենիկը, իրենց մեղավոր են ճանաչել:

Մանյան հայտնել է, որ Էդգարից ամուսնալուծվել է 18 տարի առաջ, որդու հետ բնակվել է առանձին: Ինքն ու որդին ընդհանրապես չեն շփվել Էդգարի հետ, վերջինս ապրել է նույն գյուղում՝ միայնակ: Վերջին շրջանում լուրեր են պտտվել, թե ամուսնուց բաժանված քույրը՝ Լենան, սիրային կապի մեջ է մտել Էդգարի հետ: Ինքը սկզբում չի հավատացել: Բայց դեպքի օրը որդու հետ տուն վերադառնալիս տեսել է՝ ինչպես է Լենան դուրս եկել Էդգարի տանից:

Ինքը չի ցանկացել փողոցում քրոջից պարզաբանում պահանջել: Նրա հետևից գնացել են մոր տուն: Ինքը պահանջել է, որ քույրը բացատրություն տա, բայց Լենան ամեն բան հերքել է: Ու չնայած ուշ ժամին, ինքը եղբոր ու որդու հետ շտապել է Էդգարի տուն՝ բացատրություն պահանջելու…

Երբ Էդգարը նույնպես հերքել է Լենայի հետ սիրային կապի գոյությունը, ինքը զայրույթը զսպել չի կարողացել ու մեկ անգամ ապտակել է նախկին ամուսնուն, հետո վերցրել է միջանցքում դրված «սավոկը» ու շպրտել է նրա վրա: Եղբայրն էլ է մեկ անգամ ապտակել Էդգարին:

Վերջինիս տանն էր նրա հարևանը, նա ցանկացել է միջամտել, բայց իրենք պահանջել են չխառնվել ուրիշի ընտանեկան գործերին՝ սա ուրիշ թեմայա…

Հարևանը դուրս է եկել: Ինքը հյուրասենյակի սեղանին նկատել է Էդգարի հեռախոսը, հայացքով որդուն հասկացրել է, որ վերցնի այն: Իր նպատակն էր հեռախոսի միջոցով բացահայտել Էդգարի ու Լենայի սիրային կապը…

Մանյան դատարանում ասել է, թե զղջում է կատարածի համար, խնդրում է մեղմ վարվել…

Տուժող Էդգարը դատարանում ընդունել է, որ իր ու Լենայի մեջ եղել է զգացմունք: Դեպքի օրը՝ ժամը 20-ից մինչև 23-ը Լենան եղել է իր տանը, իրենք խոսել են համատեղ կյանք «ստեղծելու» մասին: Ինքը Մանյային չի խոստովանել՝ տեսնելով նրանց ագրեսիվ պահվածքը, չի ցանկացել Լենայի համար ավելորդ խնդիրներ առաջացնել: Մանյան ու Պողոսը իրեն հարվածներ են հասցրել… Հետո որդին սեղանի վրայից վերցրել է իր հեռախոսը, նայել է հեռախոսազանգերն ու բարձր ասել է. «Հեսա Լենայի համարը էս հեռախոսի մեջ կա»: Նա հեռախոսը փոխանցել է քեռուն: Ինքը Պողոսից պահանջել է, որ հեռախոսը վերադարձնի: Պողոսն ասել է. «Հեռախոսիդ էրեսը էլ չես տեսնի», հետո սպառնացել է, թե դրսում որտեղ տեսնի՝ գցելու է մեքենայի տակ… Ինքը Պողոսի սպառնալիքը լուրջ չի ընդունել, բայց այն ամենից, ինչ նրանք թույլ են տվել իր տանը՝ հարվածել են իրեն, հայհոյել են, վերցրել են հեռախոսը, ինքը զայրացած էր ու ահազանգել է ոստիկանություն:

Էդգարի հարևանը, որ ներկա էր Մանյայի խմբի «այցելությանը», հայտնել է, թե Էդգարի տուն մտնելով՝ Մանյան վիրավորական արտահայտություններ է արել. «Էդգա՛ր տղա, եթե պարզվի, որ դու քրոջս հետ կապ ունես, քեզ…»:

Գործով վկա Լենան հայտնել է, որ իր ու Էդգարի կապը նոր էր սկսվել՝ դեպքից օրեր առաջ ինքը զանգել է Էդգարին ու իմացել է, որ նա անտարբեր չէ իր նկատմամբ… Իրենք մի քանի անգամ հանդիպել են, խոսել են հեռախոսով: Դեպքի օրը ինքը երկու ժամ գտնվել է Էդգարի տանը: Երբ մոր տուն է գնացել, հետևից մտել են քույրն ու նրա որդին: Քույրը պարզաբանում է պահանջել, ինքը ժխտել է ամեն բան: Մանյան ասել է՝ լավ, Լե՛նա աղջիկ, դու չես խոստովանում, հիմա Էդգարից կպարզեմ… Որոշ ժամանակ անց նրանք Էդգարի տանից զայրացածվերադարձել են տուն: Մանյան ասել է. «Աղջի՛, բա ասում էիր Էդգարի հետ կապ չունես, հեսա նրա հեռախոսի մեջ համարդ լավ էլ գրած ա՝ «Սերս» անունով…»:

Դատարանը մեղավոր է ճանաչել երեք ամբաստանյալներին: Նրանց նկատմամբ որպես պատիժ՝ նշանակել է տուգանք:

Մանյան և Դերենիկը դատապարտվել են վերջին հաշվով՝ յուրաքանչյուրը՝ 110 հազար դրամ, իսկ Պողոսը՝ 150 հազար դրամ տուգանքի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում