Tuesday, 23 04 2024
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար

Աստված պատժում է էն երկրին, որում անարժանների ձեռքով պատարագ է մատուցվում. Վարդան Ղուկասյան

Գյումրու նախկին քաղաքապետ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց, որ դեռևս 1999թ-ին, երբ դարձել է քաղաքապետ, ասել է, որ քաղաքի անունը պետք է աղետի գոտի չմնա, անհրաժեշտ է աշխատատեղեր բացել, բայց, ցավոք, այօրվա և նախկին կառավարությունները որդեգրել են մի քաղաքականություն, ըստ որի՝ պետությունը աշխատատեղեր չի ստեղծում, 6 մլրդ պարտք է ստեղծել, ՀՀ-ն 6 մլրդ վարկ է վերցերել, բայց այդ գումարից ոչ մի լումա ոչ մի վայրում գործարաններ բացելուն չի ուղղել։ Վարդան Ղուկասյանը ասաց, որ երկրաշարժի տարիներին, վայ ղեկավարների օրոք միլիոններ են կերել։

Անդրադառնալով դիտարկմանը, որ մամուլը պարբերաբար անդրադարձել է, որ միլիոններից ինքն էլ է բաժին ունեցել, Վարդան Ղուկասյանն ասաց․

«Հուրախություն ինձ՝ իմ ձեռքերը մաքուր են, հանգիստ եղիր, մամուլը էդքան, որ սարքում է, ինձ չի կպնում, ինչքան սարքեցին, էդքան ինձնից հեռու գնաց, ես էդ ժամանակ չեմ եղել, քանդված ավերված եկել, նստել եմ մութ, ցուրտ 50 լուսակետի վրա, որը դարձրել եմ 4500»։

Անդրադառնալով հարցին՝ ինքն ի՞նչ է արել Գյումրու համար, գործարան բացել է, Վարդան Ղուկասյանն ասաց․

«Իմ աշխատած տարիներին ես մշտապես բարձրաձայնել եմ աշխատատեղերի ստեղծման խնդիր մասին, բայց քաղաքապետի և մարզպետի պաշտոնը շատ փոքր է, որ կարողանա աշխատատեղ ստեղծի, բայց, իհարկե, յուրաքանչյուր քաղաքապետի պետք է գնահատել փոքր և միջին բիզնեսի խթանման կապակցությամբ, և դրա համար իմ ժամանակ 300 մլն բյուջեն, որ ես ստանձնել եմ, 10 տարիների ընթացքում դարձել է 3 մլրդ 650 մլն դրամ, և դրա համար նախկին նախագահներից և վարչապետերից ես պարգևատրում եմ ստացել»։

Անդրադառնալով հարցին՝ ի՞նչ պիտի անեն ընդդիմադիրները, նաև եկեղեցին, որպեսզի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը մեղմվի, Վարդան Ղուկասյանն ասաց․

«Ավելի լավ է ասֆալտի վրա ասֆալտ չանենք, աշխատավարձ բարձրացնենք, թոշակ, նպաստ բարձրացնենք, օրվա հացի խնդիրը լուծենք, հետո 150 մլն արժողությամբ թաղամաս կառուցենք, թող կառուցվի, լավ ծրագիր է, բայց հըլը ժողովրդի մեջ աղքատ, սոված հատվածի մասին մտածենք, նոր»։

«Եկեղեցին շատ մեծ դերակատարություն ունի էս ամեն ինչի մեջ, եթե եկել հասել է տեղը, ասեմ՝ մինչև եկեղեցին չմաքրվի, աշխարհիկ կյանքը չի մաքրվի, մինչև հավատավոր ժողովուրդը, նամանավանդ եկեղեցու սպասավորները մինչև չմաքրվեն, իրենց աղոթքը Աստծո մոտ լսելի չլինի, աշխարհիկն ավելի վատը պիտի լինի։ Չէ որ ասվում է՝ Աստված պատժում է էն քաղաքին, էն երկրին նրա համար, որ անարժանների ձեռքով պատարագ է մատուցվում․ տիրոջ մարմինը և արյունը, և այդ աղոթքը հասնում է ոչ թե առ Աստված, այլ անեծք է իջնում մեր վրա։ Այ այդտեղ ես կմտածեի՝ ոչ թե 12 լեզու և ավելի գիտեցող հոգևորական տեսնեի, որը, ասենք, ասեր «Հայր մեր»-ը ու ջրի վրայով քայլեր, մնացած բաներն էլ թող չգիտենար, ոնց որ ասում է Սուրբ գիրքը, թող շարունակությունն էլ չգիտենար, բայց էնքան ինքը հավատով լեցուն կլիներ, որ Աստված կողորմար հայոց ազգին։ Ասում է՝ «անձրևոց քաղցրություն, պտղոց առատություն, խաղություն պարգևիր Տեր Աստված մեր, մահին թանկություն, հացին առատություն»։ Այ էդ աղոթքները, որ երկնքից Աստված կողորմա, բայց երբ որ սատանա ենք տեսնում կանգնած, ի՞նչ հավատքի մասին է խոսքը։ Ինձնից սկսած, մնացածից վերջացրած, մենք բոլորս պետք է մաքրվենք ու տեր լինենք, երբ որ մեկը ասում է՝ բալա ջան, օգնիր, էդ «բալա ջան»-ին թշնամաբար չնայենք, երբ որ մեկը լաց է լինում, օգնենք, ոչ թե ասենք՝ իմ ինչ գործն է, կնիկս լավ էղնի, տունս լավ էղնի, մնացածի հերն էլ անիծած»,- ընդգծեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում