Thursday, 28 03 2024
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի

Պետք է հետաքրքիր առաջարկներ անենք ԱՄՆ-ին ու դառնանք գործընկեր և ոչ օգնություն ստացող պետություն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

-Պարոն Սարգսյան ինչպե՞ս եք գնահատում ՀԱՊԿ հայտարարությունը՝ կապված ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հետ։ Նախկինում այդ կառույցը ղարաբաղյան հիմնահարցին երբեք չի անդրադարձել, և այդ կառույցի անդամ պետություններն էլ ոչ այնքան հայանպաստ դիրքորոշում են ունեցել։

-Ճիշտ եք նկատում՝ առաջին անգամ է նման հայտարարություն ընդունվում ՀԱՊԿ-ի կողմից, և ընդհանրապես կարծում եմ՝ շատ կարևոր է, որ տարբեր հարթակներ ընդգծեն, որ իրենք աջակցում են Մինսկի խմբի գործունեությանը։ Սա նշանակում է, որ Ադրբեջանի փորձերը այս կամ այն հարթակ տեղափոխել խնդրի կարգավորումը կամ բանաձևերի ընդունումը, տապալվում է։ Սա շատ կարևոր հայտարարություն է։ Կարևոր է նաև տեսանկյունից, որ ՀԱՊԿ անդամ շատ պետություններ բավականին լավ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, և օգտվելով այդ լավ հարաբերություններից՝ Ադրբեջանը մշտապես փորձել է այս կամ այն դիրքորոշումը կորզել այդ պետություններից, հաճախ նման դիրքորոշումներ կորզվել են։ Եվ ես կարծում եմ, որ այս իմաստով՝ հայտարարությունը շատ կարևոր ձեռքբերում է։

-Գործնականում ի՞նչ կտա դա Հայաստանին։

-Կարծում եմ՝ ՀԱՊԿ-ը որպես միահամուռ կառույց, սկսում է ավելի ակտիվ աշխատել, ավելի ակտիվ մոտեցնել դիրքորոշումները տարբեր հարցերի շուրջ։ Սա շատ կարևոր է, որովհետև ՀԱՊԿ-ը նաև Հայաստանի անվտանգության երաշխավորն է։ Երկրորդ՝ ինչպես նշեցի, Ադրբեջանի բոլոր փորձերը խնդիրը տեղափոխել ցանկացած այլ կազմակերպություն, արդեն տապալվելու են, որովհետև նման հայտարությամբ կազմակերպությունն ասում է՝ այդ խնդիրը բացառապես Մինսկի խմբի ձևաչափի շրջականերում պետք է կարգավորվի։

-ԱՄՆ քաղաքականության հետաքրքրության անկումը մեր տարածաշրջանում, մասնավորապես ղարաբաղյան հիմնահարցի շուրջ՝ արդյո՞ք այն պատճառներից մեկը չէ, որ այդ բացը փորձում են լրացնել ու հարցով սկսել են հետաքրքրվել այլ պետություններ։ Եվ այս կոնտեքստում պատահական չէ անընդհատ հնչող այն տեսակետը, որ խնդիրը պետք է տեղափոխվի Մոսկվա-Թեհրան-Անկարա ձևաչափ։

-Չեմ կիսում այն տեսակետը, թե ԱՄՆ-ը նվազեցրել է իր հետաքրքրությունը ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված, կամ իր տեղը կզիջի որևէ այլ պետության։ Կարծում եմ՝ Մինսկի խմբի ԱՄՆ-ն ներկայացնող նոր համանախագահն այնքան ակտիվ է աշխատելու, որքան նախորդ բոլոր համանախագահները։ Նույնիսկ եթե այժմ Միացյալ Նահանգները շատ ակտիվ ներգրավվածություն ունեն այլ տարածաշրջաններում՝ Սիրիա, Հյուսիսային Կորեա, Աֆղանստան, ես չեմ կարծում, որ մնացած բոլոր խնդիրների նկատմամբ ԱՄՆ-ն իր ուշադրությունը պասիվացրել է։

Ասեմ ուրիշ բան՝ երբեք հարավկովկասյան տարածաշրջանը Միացյալ Նահանգների համար առաջնահերթություն չի եղել։ Ավելին՝ երբեք Միացյալ Նահանգները մեր տարածաշրջանի համար ռազմավարություն չի ունեցել։ Այստեղ գործել են հիմնականում պահի ազդեցության տակ։ Միացյալ Նահանգների հետաքրքրություններից ամենակարևորը, երևի թե, եղել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։

-Հայ-ամերիկյան հարաբերությունները, ըստ Ձեզ, զարգացման ի՞նչ պոտենցիալ ունեն։ Արդյո՞ք Թրամփի վարչակարգի հետ նաև մեր գործողությունների ու քաղաքականության փոփոխություն է հարկավոր։

-Հայաստանը պետք է դառնա Միացյալ Նահանգների գործընկերը, և ոչ թե լինի օգնություն ստացող պետություն։ Վերջին 25 տարիների ընթացքում Հայաստանը Միացյալ Նահանգներից ստացել է ընդհանուր առմամբ 2-2․5 միլիարդ դոլարի օգնություն։ Ես խոսում եմ միայն պետական օգնության մասին։ Պետք է նաև նշեմ, որ Միացյալ Նահանգները Հայաստանից զատ միակ պետությունն է, որ ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղին՝ նույնիսկ չճանաչելով այդ պետությունը։

Այդուհանդերձ, ես կարծում եմ, մենք պետք է Միացյալ Նահանգների հետ սկսենք աշխատել որպես գործընկեր։ Ի՞նչ կարող է Հայաստանն առաջարկել Միացյալ Նահանգներին՝ եթե հաշվի առնենք, որ Հայաստանը չունի մեծ շուկա, չունենք բնական ռեսուրսներ, նավթ և գազ։ Երբ հասկանանք՝ ինչ կարող ենք առաջարկել, կարող ենք գործընկեր լինել։ Գիտեք, որ օգնության ծավալը կրճատվում է, և Միացյալ Նահանգները օգնություն չի տրամադրելու ոչ միայն Հայաստանին, այլ շատ քիչ պետությունների է տրամադրելու։ Այս առումով մենք լուրջ աշխատանք ու մտածելու բան ունենք, կարող ենք հետաքրքիր առաջարկներ անել՝ գործակցության տարբեր ոլորտներում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում