Saturday, 20 04 2024
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը

Կարեն Կարապետյանի կառավարելին սա՞ է. 2017-ին այնքան մարդ է արտագաղթել Հայաստանից, որքան 2015-2016-ին միասին վերցրած

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը։

-Պարոն Ասատրյան, ԱՎԾ հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2016 թվականին աղքատության մակարդակը կազմել է 29.4 %, աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է մոտ 880 հազար մարդ, նրանցից շատ աղքատների թվաքանակը (ներառյալ՝ ծայրահեղ աղքատները) մոտ 295 հազար է եղել, իսկ ծայրահեղ աղքատների թվաքանակը՝ մոտ 54 հազար: Որքանո՞վ են այս թվերը արտացոլում իրական պատկերը, կառավարությունը ի՞նչ քայլեր է կատարել, կատարում պատկերը մեղմացնելու, հաղթահարելու համար։

-Կարելի է շատ երկար խոսել, թե ինչ է արվել, բայց կարծում եմ՝ հիմքից պետք է արձանագրել, որ վերջին 10 տարիներին՝ 2008թ-ից ի վեր աղքատության մակարդակը ՀՀ-ում աճել է։ 2008թ-ին, երբ որ ձևավորվեց իշխանության էս հատվածը, էս տեսակը՝ 27․6 տոկոս էր աղքատության մակարադակը, 2015-ին՝ 29․8, 2016-ին՝ 29․4 տոկոս։ Այսինքն՝ 2008-ից այս կողմ շուրջ 2 տոկոսային կետով աճ է տեղի ունեցել, այսինքն՝ ով ինչ ասի, որ ինչ-որ բաներ են արել, պետք է բերել էս թվերը՝ տղերք ջան, ինչ-որ արել եք, դուք վատ եք արել, սա պետք է արձանագրել։ Թվերը կասկածի տակ խորհուրդ չէի տա դնել, որովհետև սա ամբողջությամբ արտահայտում է էն իրողությունը, որի հետ մենք գործ ունենք, շեղումներ հնարավոր է լինեն, իհարկե, վիճակագրությունը ամեն ինչ չի, որ կարող է հստակ արտացոլել, բայց երբ որ մենք դինամիկան ենք արտահայտում, մենք պետք է ընդունենք, որովհետև էդ նույն շեղումները եղել են թե՛ նախորդ տարի, թե՛ 5-10 տարի առաջ։ Ընդ որում ակնհայտ է, որ էս աղքատ թվարկածների մի մասը կարող է աղքատ չլինել, մենք գիտենք, որ մեր բնակչության որոշ հատվածի մի մասը ստվերային է, չերևացող է, չգրանցված է, և, իհարկե, կլինեն անձինք, որոնք հետազոտության տեսանկյունից ցանկում ընդգրկված կլինեն։ Եվ ճիշտ հակառակը, ի վերջո վերցված է միջինացված ցուցանիշ, մինչդեռ յուրաքանչյուր անձի պահանջարկը, կարիքը չի կարող ստանդարտների մեջ տեղավորվել։ Սովորաբար ինչ-որ ստանդարտներ են վերցնում՝ միջինացված սպառողական զամբյուղ, բայց կան ընտանիքներ, որոնք սովորող ուսանողներ ունեն և այլն։

Բնակչության թվի այսպիսի պայմաններում 29․4 տոկոս ցուցանիշը, իհարկե, սարսափելի բարձր է։ Փաստորեն բնակչության 1/3-ը աղքատ է։ Բավականին ծավալուն հետազոտություն է, և այն մարդիկ, որոնք տնտեսական, քաղաքական վճիռներ պետք է կայացնեն, պետք է խոր ուսումնասիրեն, այնտեղ բազմաթիվ հատվածներ կան, որոնք լուրջ գնահատման կարիք ունեն։ Օրինակ՝ աղքատությունը, ըստ տարիքային կազմի, կրթական մակարդակների, ես նկատեցի, որ ամենաաղքատը երիտասարդներն են՝ 15-20 տարեկանները։ Փաստորեն, ասում ենք՝ արտագաղթեք, պետությունը առաջարկելու բան չունի։

Մեր սոցիալական քաղաքականության բնութագիրը եթե տաս՝ ինչ է անում պետությունը տարիներ շարունակ, քիչ եղածը ուզում է շատերի միջև վերաբաշխել։ Ընդհանուր ստրատեգիան էլ սոցիալական ծախսերը կրճատելն է, այս տրավա բյուջեում ևս։ Ով ինչ ասի, լինի դա սոցիալիստ դաշնակը, որը պառլամենտում է, թե Հանրապետականը, որը զավթել է այս երկիրը, որ իրենց ծրագրով աղքատության մակարդակը երկրում պետք է առաջիկա տարիներին աճի, չմոռանան, որ իրենք գնում են հակասահմանադրական ճանապարհով․ Սահմանադրությունը հռչակում է, որ մենք սոցիալական պետություն ենք։

-Կարեն Կարապետյանը, կառավարությունը ինչ քայլեր է ձեռնարկել այս մեկ տարվա ընթացքում իրավիճակը մեղմելու համար։ Վարչապետը խորհրդարանում հայտարարել է, որ անցած տարի ասել է, որ տնտեսության վիճակը շատ ծանր է, հիմա կառավարելի է, խոսել է նաև աճի մասին։ Կառավարելի ասելով՝ ի՞նչ ենք հասկանում։

– Իհարկե, կառավարությունները աշխատում են, ես չեմ ասում, որ պարապ նստած են, թե՛ վարչապետ, թե՛ նախարար դատարկաբանությամբ չեն զբաղվելու, բայց յուրաքանչյուր կառավարություն պիտի կառուցի այն խնդիրները, որոնք էս փուլում պիտի լուծի, չգիտեմ՝ ոնց ասեմ, զայրացած ասել եմ, ժպտալով ասել եմ՝ էն լուծումները, որոնք էս կառավարությունը տալիս է, բավարար չեն իրավիճակը շտկելու համար։ Պետք են կտրուկ, որակական այլ բնութագրեր ունեցող լուծումներ, որոնց մասին միշտ խոսվում է, բայց ես տեսնում եմ, որ բացի բանավոր հայտարարություններից, ըստ էության, տեղաշարժ չի եղել։ Կարեն Կարապետյանի բանավոր հայտարարությունների մակարդակն էլ անկում ապրեց, անցած տարի ոգևորիչ կեցվածք էր, դա էլ չկա։ Ասեք, որ ոլորտում կա, ֆինանսների մասով ավանդական մոտեցումներ են։ Չգիտեմ՝ վարչապետն է արտահանումից խոսել, թե չէ, չեմ լսել, բայց պատկերն այլ է․ 2017 թ-ին եկանք հասանք այն իրավիճակին, որ կրկին ներմուծման աճի տեմպերը գերազանցում են արտահանման աճի տեմպերին, շինարարության ոլորտում աճ չկա։ Ես չեմ հիշում՝ 2008 թ-ից ընենց էական տնտեսական ցուցանիշ, որտեղ դրական տեղաշարժ է տեղի ունեցել ՀՆԱ-ի, դոլարային արտահայտությամբ, շուրջ 10 տոկոս անկումից մինչև սոցիալական այս բնութագրերը։ Մի դրական ցուցանիշ կար, դա էքսպորտի-արտահանման առաջանցիկ աճն էր ներմուծման նկատմամբ, այն էլ այս տարի պատկերը փոխվեց։ Մենք պետք է դառնանք աշխատող երկիր, այսօր սպառող, օգնություն ստացող երկիր ենք։

Ես չեմ հասկանում՝ ի՞նչ ասել է կառավարելի, եթե իմ պատկերացմամբ՝ կառավարությունը ծրագիր է մշակում՝ էս կամ էն ոլորտը զարգացնի, ես հիշում եմ՝ նախորդ տարի կառավարությունը ծրագրում էր շինարարության ոլորտը զարգացնելու համար։ Գյուղատնտեսությունում պատկերը խայտառակ է, գյուղի մի մասը չքավորության է մատնված, գնացեք տեսեք՝ նախալեռնային շրաջանները քայքայվում են։ Իշխանավորները խոսել են այս մասին, գյուղատնտեսությամբ զբաղվողների թվի մեջ ավելի քան 100 հազարի կրճատում է եղել, ի՞նչ եղան էս մարդիկ, էս ի՞նչ եղավ։

-Պարոն Ասատրյան, այնուամենայնիվ, ի՞նչ է նշանակում կառավարելի, գուցե կայուն ծանր ։

-Ես չեմ հասկանում՝ ի՞նչ է նշանակում կառավարելի, ի՞նչ խնդիր է դրվում։ Եթե խնդիր է դրվում նսեմացնել, խեղճացնել մարդկանց, կարգադրել, որ հերթական անգամ ծափահարեն այս անորոշ իշխանությունների վերարտադրությունը, իհարկե, կառավարելի է։ Տեսնում եք՝ դաշտը ամայացած է, քաղաքական միտքը իսպառ բացակայում է, բացի մեկ երկու անհատներից, որևէ մեկը չի խոսում, ընդհանրապես արգելված է պրոբլեմների մասին խոսել։ Կառավարության անդամները սիրուն հագնվում են, փողկապը կապում են, խոսում են նվաճումների մասին։ Տղերք ջան, էս պրոբլեմները մերն են, որքան էլ ժպտալով փորձեք ներկայացնել բարեփոխումները, բարելավումները։

Կառավարելի նշանակում է՝ որոշակի խնդիրներ դնել և ստանալ, հուսով եմ՝ խնդիրները չպետք է նախատեսեն այն ցավալի արտագաղթը, որը 2017-ին Հայաստանը արձանագրելու է։ Արդեն տեսանելի է, որ 2017 թ-ի ընթացքում մոտավորապես էն ծավալի մարդ է Հայաստանից մեկնելու, ինչ որ 2016 և 2015 թթ-ին։ Հիմա կառավարելին դա է, ես ուզում եմ այդ հարցը ձեզ տալ, որ առիթ ունենաք հանդիպել վարչապետին, պատասխանատու որևէ մեկին, հարցրեք՝ արդյո՞ք ձեր նպատակը սա էր, եթե ասի այո, ես կասեմ՝ ներողություն, իսկապես սա է կառավարելի վիճակը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում