Հունաստան կատարելիք այցի նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Էգեյան ծովում տարածքային «բարելավումների» կոչ է արել։
«Օդային տարածքի և տարածքային ջրերի բաժանումը կարող է բարելավվել»,-ասել է Էրդողանը հունական Skai TV-ի հետ հարցազրույցում, որը նվիրված է եղել վերջին 65 տարում Թուրքիայի նախագահի առաջին պաշտոնական այցին։
«Ես կարծում եմ, որ կան որոշակի խնդիրներ, որոնք կարելի է հեշտությամբ հաղթահարել, և ես կարծում եմ, որ եթե մենք կարողանանք հաղթահարել այդ խնդիրները, երկու երկրները կարող են թեթևացած շունչ քաշել»,-ասել է Էրդողանը։