ՌԴ Քննչական կոմիտեն Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ անձնական կյանքի գաղտնիքի խախտման մեղադրանք է առաջադրել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է երկիրը չլքելու վերաբերյալ ստորագրությունը։
Ինչպես հայտնել է դերասանի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը, Վիտալինան կասկածվում է նրանում, որ լրտեսման համար նախատեսված սարքավորում էր տեղադրել նախին ամուսնու կաբինետում, իսկ այնուհետև տարածել տեսախցիկների տեսագրությունները ռուսական հեռուստատեսության ծրագրերից մեկում։
Կասկածյալի դեմ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 137-րդ հոդվածով («Անձնական կյանքի անձեռնմխելիության խախտում»), որով առավելագույն պատիժը կազմում է 2 տարվա բանտարկություն։
Նոյեմբերի 27-ին նրանց միությունը դատարանով լուծարվել է։