Thursday, 28 03 2024
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Ով է 10 հազար դրամը դարձրել «կակա»

«Դուք լավ չեք ապրելու, սա ձեր ընտրության արդյունքն է, վայելե՛ք», – դիմելով հայաստանցիներին՝ Ազգային ժողովի ամբիոնից բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարել է ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ «Էս իշխանությանը, էս կուսակցությանը հարկավոր է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին 10 հազար դրամին «կակա» ասի»,-հավելել է Փաշինյանը։ Քաղաքագիտական հարթության վրա դժվար է հակադրվել «Ելք» խմբակցության ղեկավարին, որովհետև աղքատ հասարակությունները, որպես կանոն, զուրկ են լինում արժեքային կողմնորոշումներից ու հեշտ կառավարելի են:

Մյուս կողմից` այս պնդումը բնորոշ է կայացած ավտորիտար համակարգերին, որտեղ ընդդիմությունը սոսկ դեկորացիայի դեր է կատարում` աղերս չունենալով հանրային տրամադրությունների, դրանց ձևավորման, արտահայտման հետ: Հայաստանի հասարակությունն` անկախ տեսանելի դեգրադացիայից, քաղաքացիական պոտենցիալի կրող է և ակտիվ կեցվածք է ունեցել համապետական գրեթե բոլոր ընտրություններից հետո ու պետք չէ ընդդիմության անտաղանդությունը վերագրել հասարակությանը: Փաշինյանի մուննաթի երեկվա թիրախը հասարակությունն էր, որը փաստորեն, ըստ նրա, նպաստում է իշխանության վերարտադրությանը:

Խորհրդարանական վերջին ընտրություններն արտաքուստ նման տպավորություն թողնում են, որովհետև «տաս հազար» դրամի շուրջ առկա էր իշխանության և հասարակության կոնսենսուս:

Մյուս կողմից` հասարակությունը նման կոնսենսուսի չէր գնա կամ ապրիլի 2-ի կոնսենսուսը հաշված օրերի ընթացքում կչեղարկվի, եթե հասարակությունը տեսնի իրական այլընտրանք, որը պատրաստ է ստանձնել իշխանության պատասխանատվությունը: Արդյո՞ք ադեկվատ է այսօր մեղադրել հասարակությանը, եթե վերջին ընտրություններում ընդդիմադիր որևէ ուժ, այդ թվում` «Ելքը», իշխանության հայտ չի ներկայացրել` հաղթանակը դարձնելով պայմանական կատեգորիա, որովհետև հասարակության համար դա իրավիճակի արմատական փոփոխությունն է, այսօրվա ընդդիմության համար` խորհրդարան մտնել-չմտնելը: Հասարակությո՞ւնն է մեղավոր, որ վերցնում է տաս հազար դրամը, թե՞ ընդդիմությունը, որի առաջարկած ծրագիրը նույնիսկ տաս հազար դրամ չի գնահատվում:

Արդյո՞ք Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը պետք է առաջարկեր ընտրակաշառքի լեգիտիմացում, թե՞ հանդես գար այնպիսի ծրագրով, որ ընտրողի քվեն անհասանելի դառնար քրեաօլիգարխիայի գրպանների համար:

Սրանք հռետորական հարցեր չեն, որովհետև Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը եկավ փաստելու, որ Հայաստանը դեռ շատ հեռու է իրական այլընտրանք լինելուց: Իրական այլընտրանքը սպասում է հասարակության գնահատականին` վերջինիս գնահատելու փոխարեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում