Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Թրամփի հայտարարությունը կարող է ապակայունացնել տարածաշրջանը. Հայաստանը պետք է փորձի «լեզու գտնել» Իսրայելի հետ

Թրամփի որոշումը կարող է էլ ավելի ապակայունացնել իրավիճակը ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև ամբողջ աշխարհում՝ լուրջ մարտահրավեր դառնալով միջազգային անվտանգությանը: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց արևելագետ Արաքս Փաշայանը՝ անդրադառնալով Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշմանը:

Փաշայանի խոսքերով՝ Թրամփի որոշումը ինչ-որ առումով կանխատեսելի էր:

«Իսրայելապաղեստինյան կարգավորման հարթակում կարևոր հարցը Երուսաղեմն էր, և մինչ օրս ԱՄՆ իշխանությունները պաշտպանում էին խաղաղության այն նախաձեռնությունը, որով Մերձավոր Արևելյան Երուսաղեմը ընդգրկված էր Պաղեստինի Արաբական պետության մեջ և մի քանի ցավոտ հարցեր կային այս հակամարտության մեջ»,- նշեց արևելագետը:

Ըստ բանախոսի՝ ԱՄՆ նախկին իշխանությունները դեմ չեն գնացել հակամարտության կարգավորման այն սցենարին, որը նախատեսում էր Արևելյան Երուսաղեմը դարձնել պաղեստինցիների երկիրը, սակայն Թրամփը դեմ գնաց այն քաղաքական ջանքերին, որը պաշտպանել էին ԱՄՆ նախկին նախագահները. «Թրամփի այս քայլը էականորեն տարբերվում է ԱՄՆ նախկին իշխանությունների գծից: Այս որոշումը միակողմանի է՝ հօգուտ Իսրայելի, և դա հստակ է: Իսրայելապաղեստինյան հակամարտության ձնագնդին խորանալու է»:

Ամփոփելով, թե ինչու է Թրամփի հայատարությունը Հայաստանի համար կարևոր, Փաշայանը նկատեց. «Հայաստանը ունի Իսրայելի կարիքը, և Իսրայելի փորձառությունը մեզ համար կարևոր է: Շատ ընդհանրություններ կան Հայաստանի ու Իսրայելի միջև, հատկապես Սփյուռք ունենալու հետ կապված: Հայաստանը ունի իր շահերը և պետք է առաջանորդվի իր շահերով, և Հայաստան-Իսրայել հարաբերությունները որևէ երրորդ պետության դեմ չեն կարող լինել: Պետք է լեզու գտնել Լսրայելի հետ և փորձել համաձայնության գալ Երուսաղեմում հայկական թաղամասի և կալվածքների հետ կապված»,-ամփոփելով զրույցը նշեց Արաքս Փաշայանը:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում